Ուղերձդ կպնի գլխիդ

Հայաստանի Հանրապետության առայժմ գործող վարչապետը ակնհայտորեն չի տեղավորվում իր իսկ հռչակած «հիշատակի» օրվա մեջ: Նախ՝ շատ զարմանալի էր, որ նա օրը չսկսեց իր խնամքի տակ գտնվող հոգևորականների ձեռամբ մատուցված պիղծ պատարագով: Ընդամենը՝ մի հապճեպ այց Եռաբլուր… Ծնրադրումներ, խոնարհումներ, վշտահար դեմքեր… Ոչինչ չկար: Մինչդեռ օրը ՔՊ-ին հատուկ ռազմախով հռչակվել էր որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Կա՞ր, արդյոք, դրա կարիքը, ես չգիտեմ: Մենք քիչ օրեր չունեինք, որ գնում էինք Եռաբլուր և մարդավարի հարգում մեր նահատակների հիշատակը: Մայիսի 9, Մայիսի 28, սեպտեմբերի 2, սեպտեմբերի 21, հունվարի 28: Եվ ուրեմն, ի՞նչ մեղու էր կծել ձեզ, որ մի հատ էլ հիշատակի հատուկ օր հռչակեցիք, այդ ի՞նչ զգացմունք էր առաջնորդել ձեզ:


Ուղերձ են հղել, հասկանում ես: Ինչքան այս օրն է արհեստական և շինծու, երկու այդքան՝ ուղերձը: Ոճը սատանայինն է, ձեռագիրը՝ արդարացում փնտրող ոճրագործինը: Սկսել է մեծ ստով. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանակի տոնի նախօրյակին եւ քաղաքացիներն արդեն սկսել են հունվարի 27–ն անվանել երկնային բանակի օր»։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում չկա գոնե մեկ քաղաքացի, որ, մինչ այս հիմար «ուղերձի» հրապարակումը, հունվարի 27-ը անվանած լինի երկնային բանակի օր: Այսինքն, սա միայն իր ցանկությունն է, և, ինչպես իր բոլոր ցանկություններն ու նոու-հաուները, հետապնդում է միանգամայն այլ նպատակներ:

Փորձենք հասկանալ: Հունվարի 27-ը ամբողջ աշխարհում հիշատակվում է որպես ֆաշիստական Գերմանիայում հրեա ժողովրդի ցեղասպանության, այն է՝ Հոլոքոստի օր: Ինչո՞ը ՀՀ իշխանություններն ընտրեցին հենց այդ օրը մեր նահատակների հիշատակը հարգելու համար: Կարող ենք դա վերագրել նրանց չիմացությանը, բայց մի ներքին ձայն ինձ հուշում է, որ սրանք փորձել են մեր նահատակներին ներկայացնել որպես «անմեղ զոհեր»: Բայց մենք հո գիտենք, որ մեր հայրերն ու որդիները զենքը ձեռքին պայքարել են հանուն Արցախի, հանուն հայրենիքի, հանուն իրենց հողուջրի, հանուն իրենց ընտանիքների ու հարազատների:

Մառազմը վտանգավոր հիվանդություն է, երբ գալիս է ժամանակից շուտ: Ժամանակին ասում էին, որ մեր զինվորներն ու կամավորները զոհվել են հանուն ոչնչի, որ տասնյակ հազարներով դասալիքներ ենք ունեցել, չեն կռվել, որ հանցագործ օկուպանտներ են եղել… Այս ամենը մոռացած՝ մարդն այսօր գրել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը եւ նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն։ Մեզ պատահած աղետներից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Ուղերձի այս հատվածը կապիկության իսկական մաստեր-կլաս է: Նախ՝ մեծ բան չեք արել հիշատակի պետական օր սահմանելով և ապա՝ դուք մինչ այս պահը ոչինչ չեք արել և, վստահ եմ, չեք էլ կարող որևէ բան անել, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն: Ի՞նչ եք արել 2020թ. նոյեմբերի 9-ից հետո… Շարունակել եք հանձնել ու հանձնել՝ սկսած թշնամու մոտ մնացած մեր նահատակների անթաղ դիակներից և վերջացրած անհետ կորածներով, Քարվաճառ եք հանձնել առանց կրակոցի, Լաչինի միջանցքն եք հանձնել, Արցախն եք հանձնել, Հայաստանից տարածքներ եք հանձնել, «Զանգեզուրի կորիդորն» եք հանձնել: Այս հանձնումներով եք մեր նահատակների հիշատակը հարգե՞լ: Ապագայում էլ, երևի, ՀՀ Սահմանադրությունը փոխելով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին քանդելով, Հայաստանը թուրք-ադրբեջանական ծայրագավառ դարձնելո՞վ եք փորձելու հարգել մեր նահատակների հիշատակը: Նահատակները ձեզ դա՞ են պատվիրակել:

Դե իսկ «Մեզ պատահած աղետներից հետո…» արտահայտությունն իսկական զավեշտ է: Մեկը հարց տար՝ ե՞րբ են մեզ այդ աղետները պատահել և ում պատճառով: Երբ Ստեփանակերտում ճղճղում էիր՝ Արցախը Հայաստան է և վերջ, նշածդ աղետներն արդեն պատահե՞լ էին… Իսկ գուցե նկատի ունես 2020 թվականին պատահած և մինչ օրս շարունակվո՞ղ աղետները: Բա այդպես էլ ասա, մենք կհասկանանք: Այլապես լոլո ես գրել, թե «Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ջանք են դրել՝ գտնելու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահատակների զոհողություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող»: Գիտե՞ս, մարդ աստծո, որ մեր նահատակների զոհողությունները մինչև գալը միշտ են ապրեցնող եղել, սրունդներ են ապրել ու դաստիարակվել նրանց օրինակով, քեզնից առաջ չի եղել մի ղեկավար, որ գնար նրանց շիրիմներին այցի, ու նահատակների հարազատները նրանց առաջը կտրեին: Այսօր 44-օրյա պատերազմի զոհերի ծնողներն իրենց զավակների գերեզմաններն են հսկում, որ դու չպղծես: Սա է քո կառավարության ու խորհրդարանական մեծամասնության գործադրած ջանքի արդյունքը:

Հ.Գ. Հունվարի 28-ը Հայոց հաղթական բանակի օրն է: Օրվա իշխանությունները դրա հետ կապ չունեն: Նրանք այլևս Եռաբլուր այցելելու իրենց հնարովի օրն ունեն:   

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Իսրայելի պաշտպանության բանակը անցկացնում են անսպասելի պատերազմի սցենարի պատրաստության վարժանքներ, կիրակի օրը հայտարարել է բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը։ «Արշալույս 2.0» անվամբ վարժանքները որոշվել են առաջիկա հրեական մեծ տոների նախօրեին անվտանգության իրավիճակի վերլուծության ֆոնին և Իսրայելի վրա հետագա հարձակումները կանխելու ռազմավարության շրջանակներում, որը նման է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղե... Իսրայելի ՊԲ-ն վարժանքներ է անցկացնում՝ հանկարծակի պատերազմի պատրաստվածությունը բարձրացնելու համար Պուտինը միշտ հարգել է ամերիկացի բանակցողներին․ Ուիթքոֆ Հութիները հայտարարել են, որ խոցել են Սաուդյան Արաբիային պատկանող անօդաչու թռչող սարք Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4362-ի Բյուրեղավան համայնքից աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի Ադրբեջանցիների հետ լեզվակռի՞վ է եղել. մանրամասնում է Կոռնիձորի համայնքապետը Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում․ բնակիչները տարհանվել են Ցորենի գինն իջել է. ինչո՞ւ ենք հացի համար առաջվա պես թանկ վճարում․ պատգամավոր Էջմիածնի հիմնական դպրոցի 13 և 12-ամյա աշակերտները վիճել են ու հարվածել իրար․ վնասվածքներ են ստացել Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է անցկացնում․ մանրամասներ ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Օդի ջերմաստիճանը կնվազի Ջերմաստիճանը 27-րդ օրն անընդմեջ ռեկորդային է Ե՞րբ Ժեզուսը կնշի նորամուտը. Ֆլիկը հստակեցրել է Բարսելոնայի նորեկի կարգավիճակը Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ Գեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կան վիրավորներ Գերմանիան կրկին պատերազմ է ուզում․ Լավրով Որոշ եվրաչինովնիկների անառողջ ամբիցիաները կարող են տարածաշրջանում նոր աղետների պատճառ դառնալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am