ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը բարձրացել է․ Հրանտ Բագրատյան

Սամվել Կարապետյանի Ուժեղ Հայաստան շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթները։ Մասնավորապես, նախատեսված է 300000 նոր աշխատատեղերի ստեղծում։ Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին. պահ, պահ 300000, մենք (այսինքն, ՔՊ-ականները) 350000 ենք ստեղծել։ Դրանից հետո հունվարի 21-ի ուշ երեկոյան, ենթադրվում է, որ կտրուկ բարձրացել է ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը։ Նույնիսկ նա, ով համարվում է ՀՀ սուտասանների չեմպիոնը, զայրացել է. ի՞նչքան կարելի է նման ստեր ասել։ Եվ իրոք, ստի ոտքերը կարճ են։ Եվ, այսպես, 2017թ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 1011.7 հազ մարդ։ 2024-ին այդ թիվը կազմել է 1176.1 հազ. մարդ։ Այն է, 7 տարում զբաղվածների (այսինքն՝ աշխատողների) թիվն ավելացել է .... 164.4 հազ. -ով։ 350000 թիվ պարզապես չկա։ Հիմա, ի՞նչու 2024։ Միգուցե 2025-ին զբաղվածների թիվը կտրուկ ավելացե՞լ է։ Բանն այն է, որ այս պահին ունենք 2025թ զբաղվածների թիվը 3-րդ եռամսյակի դրությամբ։ Տարեկան թվերը դեռ չկան։ Համենայն դեպս, չարախոսներից խուսափելու համար նշենք, որ 2025-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 1159.4 հազ. մարդ, 2-րդ եռամսյակում՝ 1190.7 հազ մարդ և երրորդում՝ 1210 հազ մարդ (2024-ին համապատասխանաբար եղել է՝ 1116.4; 1190.9 ու 1211.4 հազ.մարդ)։ Ասել կուզի, 2025-ի զբաղվածների թիվը 2024-ի 1176.1 հազ մարդ թվից շատ չի տարբերվելու։ Ավելի հետաքրքիր է գործազուրկների թիվը։ 2017-ին այն եղել է 219 հազ մարդ։ 2024-ին 181.2 հազ մարդ, իսկ 2025-ի հոկտեմբերին՝ 161.3 հազ. մարդ։ Այսինքն, գործազուրկների թիվը 8 տարում (ավելի ճիշտ՝ 7 տարի 9 ամսում) պակասել է... 57.7 հազ մարդով։ Բա ի՞նչ եղավ ձեր 350 հազ. աշխատատեղը։

դիտվել է 104827 անգամ
Լրահոս
Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am