5 Յունուարի Խթման երեկոյին, երբ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցիներէն ներս Ս․ Ծննդեան Ճրագալոյցի Ս․ Պատարագը տեղի կ՝ունենար՝ Հայաշխարհը ցնցուեցաւ, համացանցի վրայ տարածուած Զուիցերիոյ Առաջնորդական տեղապահ Գուսան Ծ . վարդապետի յայտարարութեամբ, որ ունէր այս վերջաբանը, «Ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը կը միանամ անոնց կ՝ընդունիմ հռչակագիրին բովանդակութիւնը եւ ճանապարհային քարտէզը։ Պատրաստակամութիւնս կը յայտնեմ ամբողջական շնչով ներգրաւուելու Հայ Եկեղեցւոյ բարեկարգման սուրբ առաքելութեան մէջ»։
7 Յունուարին Հայաստանի հանրային Հեռատեսիլի ԹեՄԱ ծրագրէն Պետրոս Ղազարեան հարցազրոյց մը ունեցաւ Գուսան Վարդապետին հետ տասը սրբազաններու շարժումին միանալուն առիթով:
Կ՝ուզենք ընդգծել, թէ Վեհափառ Հայրապետի արտօնութեամբ եւ տնօրինութեամբ էր, օրին, Հայր Գուսանը նշանակուած էր Զուիցերիոյ Թեմի որպէս առաջնորդական տեղապահ:
Այս առիթով կը յայտարարենք, թէ Զուիցերիահայոց թեմը անտեղեակ էր այս ընթացքէն որպէս եկեղեցական կառոյց բացարձակապէս կը մերժէ քաղաքական որեւէ շարժումի մաս կազմել կամ միջամուխ ըլլալ: Կը մերժենք բոլոր պառակտիչ դրսեւորումները՝ հաւատարիմ մնալով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ նուիրապետական կարգին եւ իր գահակալ Վեհափառ Հայրապետին՝ Գարեգին Բ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին : Մեր ցանկութիւնն ու մաղթանքն է, որ Զուիցերիահայ համայնքի հաւատացեալ ժողովուրդը ապրի խաղաղ, մնայ անսասան՝ իր պապենական հաւատքին մէջ, որպէս մէկ սիրտ եւ մէկ բռունցք շրջանցէ այս դժուարին եւ մեր համայնքին անվայել օրերը:
ԶՈՒԻՑԵՐԻԱՀԱՅ ՉՈՐՍ ԾԽԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը