Տեր Արտաշես Հակոբյանը հերքել է տեղեկությունը, թե ինքը միացել է Նիկոլ Փաշինյանի ու տիրադավների նախաձեռնությանը․
«Այսօր մամուլում և սոցիալական հարթակներում տարածվում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, ըստ որի իբր ես միացել եմ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնությանը։ Տարածվող նյութերում այդ լուրերը ուղեկցվում են իմ լուսանկարներով, ինչը մարդկանց մոտ ստեղծել է թյուր տպավորություն և արդարացի դժգոհություն։ Իրականում տվյալ նախաձեռնությանը միացած է այլ հոգևորական՝ նույն անուն-ազգանունը կրող մեկ այլ Տեր Արտաշես, սակայն լրատվական որոշ հարթակներ դիտավորյալ կամ անփութությամբ օգտագործել են իմ լուսանկարները, դրանով իսկ մոլորեցնելով հանրությանը։
Կրկին և հստակ արձանագրում եմ․
ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության կամ ծրագրի, որը իր էությամբ ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկմանը, խաթարմանը կամ տապալմանը, անկախ նրանից՝ ինչ անվան տակ է այն ներկայացվում։
Կարևոր եմ համարում նշել, որ «եկեղեցու բարեկարգման» նախաձեռնության շրջանակում հնչող բազմաթիվ հայտարարություններ և քննադատություններ կրում են բանբասանքի և ընդհանրացումների բնույթ, առանց հստակ, ճշգրիտ և հիմնավոր ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ։
Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մեր Հայրապետը հավատացյալ, հայրենասեր և Եկեղեցուն ու ազգին նվիրված անձ է, և նրա նկատմամբ հնչող չհիմնավորված մեղադրանքները կապ չունեն իրականության հետ։ Ես անձամբ պատիվ եմ ունեցել չորս տարի ծառայել նրա անմիջական տնօրինության ներքո: Խորապես ցավում եմ, որ այս կեղծ հրապարակումների հետևանքով շատ ընկերներ և հավատացյալներ նեղացել են ինձանից։ Այս գրառմամբ ցանկանում եմ նաև նրանց վստահեցնել, որ ոչ մի առիթ չկա կասկածի կամ տարակուսանքի։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգվել են, կապ են հաստատել և փորձել պարզել ճշմարտությունը»։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը