Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի

Երեկվանից Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի մի հատվածում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Շուրջ 40 սեփական տների բնակիչներ լիովին զրկված են խմելու ջրից։ Պատճառը Վիլնյուսի փողոցի 10 շենքի հարակից տարածքում գտնվող խմելու ջրի խողովակների վթարվելն է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր ժամանած «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները խողովակների վրա պարզապես «չիվի» են տեղադրել և անջատել ջրամատակարարումը՝ հայտարարելով, որ տվյալ խողովակները իրենց պատասխանատվության շրջանակում չեն գտնվում, և իրենք չեն պատրաստվում իրականացնել նորոգման աշխատանքներ։

Խնդրի լուծման նպատակով բնակիչները դիմել են Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարան, որտեղ նրանց հայտնել են, որ խողովակների վերանորոգումը պետք է իրականացվի հենց բնակիչների միջոցներով։ Որպես լուծում առաջարկվել է դիմել Երևանի քաղաքապետարան, անցնել համապատասխան բյուրոկրատական գործընթացը և միայն դրանից հետո սկսել նորոգման աշխատանքները։

Բնակիչները վրդովված են ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ տարիներ շարունակ կատարել են ջրի վճարումները, սակայն այժմ, փաստացի, մնում են մենակ խնդրի առաջ։ Նրանց խոսքով՝ անթույլատրելի է, որ խմելու ջրի մատակարարման հարցը վերածվի «ոչ մեկի պատասխանատվության» և ամբողջ ծանրությունը դրվի քաղաքացիների վրա։

Բնակիչները պահանջում են հրատապ լուծում, քանի որ խոսքը ոչ միայն կենցաղային անհարմարության, այլ մարդկանց առողջության և անվտանգության մասին է։  

դիտվել է 146 անգամ
Լրահոս
Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ» Ռուսաստանը Գյումրիում տեղակայված ռազմաբազայիg զnրքերը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Գալուզին Ղուկասյանի օրոք 15 000 բնակարան է տրվել, 30 000 դոմիկ՝ ապամոնտաժվել. Մխիթարյանը տեղը դրեց ՔՊ-ականին (video) Պետական ապարատում բունտ է հասունանում․ «Հրապարակ» Գալուզին․ Եվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասները Հասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերը ՔՊ-ն Աբովյանում չի խոչընդոտի Էդուարդ Բաբայանի քարոզարշավին․ իշխանությունը կանգ է առել Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա․ «Ժողովուրդ» ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ» Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» ԱԺ աշխատակազմը հրաժարվում է վճարել ընկերությանը՝ կատարված աշխատանքի համար․ «Ժողովուրդ» Իջևանում հույսը Դաշնակցությունն է․ «Հրապարակ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ» Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ» Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին․ «Ժողովուրդ» Ի՞նչ ունեցվածք է կուտակել դատավոր Իվան Բաղմանյանը 2021-2025 թվականներին․ «Ժողովուրդ» Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am