Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի և Սարամեջ գյուղի բնակիչ 17-ամյա երկու տղաներ տեղադրելու միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Հունվարի 12-ին՝ ժամը 12․25-ին, Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում նրանցից մեկը հայտնաբերվեց և տեղափոխվեց վարչություն։ Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով չորս փաթեթ և գաղտնի փականով դանակ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված միջոցառման արդյունքում նույն օրը՝ ժամը 16․55-ին, հայտնաբերվեց ու վարչություն տեղափոխվեց նաև 17-ամյա մյուս պատանին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ վերջինիս թմրամիջոցով փաթեթները տվել է համագյուղացին՝ Սարամեջի բնակիչ մեկ այլ 17-ամյա պատանի։ Նա էլ նույն օրը ձերբակալվեց։
Ըստ պատանիների՝ նրանք իբր գտել են թմրամիջոցով փաթեթները, որոնց մի մասը թաքցրել են Սարամեջ գյուղի սկզբնամասում։ Հունվարի 14-ին կատարված զննությամբ տղաների նշած վայրում հայտնաբերվեց մարիխուանայով 19 փաթեթ։
Դատարանի որոշմամբ նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական վերահսկողությունը՝ համակցված բացակայելու արգելքի և դաստիարակչական վերահսկողության հետ։ Հիշեցնենք, որ տեղադրման միջոցով թմրանյութերի իրացումն էլ է հանցանք, որին հաջորդում է քրեական պատասխանատվությունը։ Նաև կրկին կոչ ենք անում ծնողներին՝ լինել ուշադիր անչափահասների նկատմամբ, նրանց մշտապես հիշեցնել պատժի անխուսափելիության մասին և հեռու պահել հակաօրինական արարքներից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը