Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն․ իրավագետ

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.

«Ըստ լրատվության՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայցով դիմել է դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Ըստ այդմ էլ ակամա արդիական է դարձել այն հարցադրումը, թե որքանո՞վ է այդպիսի հայցադիմումն իրավաչափ։

Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներև խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ֊ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան։

Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որևէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։

Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ դադարեցվել է հոգևոր կրթություն դասավանդող ուսուցիչ֊հոգևորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ֊ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսևորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ֊ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որևէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։
Մեկ անգամ ևս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթները իրենք կարող են իրականացնել նաև կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»։
Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաև ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որևէ հարցի քննություն։
Ի վերջո հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձևավորված կանոնական իրավունքի նորմերով և դավաբանությամբ։

Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ և «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին և հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր ժողովրդին ...»։

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Մեքսիկայում առնվազն 28 մարդ է մահացել կարմրուկի բռնկումից Ընտանեկան կոնֆլիկտն ավարտվել էր մոր սպանությամբ «Ո՞վ է հաջորդելու Էրդողանին». Bloomberg Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակոխել. Խալիլ Շիրղոլամի Հայաստանը դառնում է համաշխարհային գերհզոր հաշվարկային կենտրոններից մեկը․ փորձագետ Իրանի շուրջ ստեղծվել է մերձավորարևելյան պետությունների յուրատեսակ «դիվանագիտական բուֆեր» Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Լեհաստանը և Իտալիան հետևեցին Ռուսաստանի օրինակաին ԱՄՆ փոխնախագահն իր երկրի շահն է առաջ տանում, դուք տեր կանգնեք ձեր պետությանը․ Ավետիսյան Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհ ու վիրավորներ կան Այս նկարից ոչ մի տեղ չեք տեսնի․ Կարեն Սարգսյան Թուրքիայում երկու նոր նախարարի երդմնակալության արարողությունից առաջ խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել Համաշխարհային սպորտի աստղերը Հայաստանում. Արման Ծառուկյանն ու Ջեյք Փոլը զբոսնել են Երևանում Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է մի գրառում, որով ճանաչվում էր Ցեղասպանության ճշմարտությունը․ Փելոսի ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանի դեմ ռազմական տարբերակից. Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Դա նրանց գործն է․ Վենս Բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր Ռուսաստանը չի պլանավորում մասնակցել. Պեսկով Արման Ծառուկյանը նշել է միակ մարտիկին, որը կարող էր իրեն հաղթել Վենսը բացահայտել է՝ ինչ հարցեր է քննարկել Ալիևի հետ Քեզ մեկ դրամն էլ է շատ… Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ «մինի լճակը» պատուհաս էր դարձել վարորդների համար Ռուբեն Վարդանյանը ոչ միայն գենետիկորեն, այլև ընտրությամբ հայ է. Տաթևիկ Հայրապետյան Ավտոճանապարհներին ձյուն է տեղում Բաքվում Վենսն Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am