Արցախի շրջափակումը և բնակչության բռնի տեղահանությունը․ փաստահավաք զեկույց

«Հրթիռակոծվել ա, սմերչ էլ ա խփել, ես եմ անձամբ տեսել։ Տեսա՝ ծուխ բարձրացավ, եկա, տեսա՝ ժողովուրդը իրանց նկուղներում»:

«Մինչև հիմա (նկատի ունի՝ արդեն Հայաստան տեղափոխվելուց հետո – խմբ.) էն փոքր երեխային ասում ես՝ գնո՞ւմ ես մանկապարտեզ, ասում ա՝ չէ, գնում եմ գյուղի մանկապարտեզ: Ճնշված ես զգում, որ ծննդավայրում, քո հողի վրա չես»։

«Մինչ օրս երեխաները հարձակման օրը հիշելիս վախենում են»:

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»՝ «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, պատրաստել է փաստահավաք զեկույց, որը փաստագրում է Արցախի շրջափակման և հայ բնակչության բռնի տեղահանման գործընթացները՝ մարդկային պատմությունների միջոցով բացահայտելով մարդու իրավունքների զանգվածային խախտումները և անվտանգության խոր ճգնաժամի դրսևորումները։ Զեկույցում արձանագրված իրողություններին տրված է իրավական գնահատական՝ մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում։ Զեկույցում փաստագրվել է Արցախի շրջափակման և բնակչության բռնի տեղահանման գործընթացները, ինչպես նաև դրանց հետևանք հանդիսացող մարդու իրավունքների զանգվածային խախտումները։ Այդ նպատակով հավաքագրվել, համակարգվել և վերլուծվել է հարուստ փաստական նյութ, որն արտացոլում է մարդկանց առօրյա կյանքի պայմաններն ու ապրումները շրջափակման, սեպտեմբերի 19-ի հարձակման և տեղահանության փուլերում։

Տվյալների հավաքումն իրականացվել է որակական հետազոտության միջոցով, մասնավորապես՝ Արցախից բռնի տեղահանված անձանց հետ իրականացված անհատական հարցազրույցների միջոցով: Հարցվողներին հնարավորություն է ընձեռնվել պատմել իրենց անձնական, ընտանեկան և համայնքային փորձառությունների մասին։ Զեկույցի հիմքում դրված է 83 հարցազրույց։ Հարցվողների միջին տարիքը 48 է, նրանց 41%-ը տղամարդիկ են, իսկ 59%-ը՝ կանայք։ Նրանք ներկայացնում են Արցախի 5 քաղաքները, ներառյալ մայրաքաղաքը, և 37 գյուղական բնակավայրերը։ Հարցազրույցների հետ միասին հավաքագրվել են նաև լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, տեսանյութեր և այլ ապացույցներ։ Բոլոր հարցազրույցներն իրականացվել են հարցվողների համաձայնությամբ և փաստագրվել են մանրամասն սղագրություններով։

«Թողել եմ 5 տոննա ցորեն, 10 տոննա հաճար»։

«Ես ունեի շատ մեծ եւ արժեքավոր գրադարան, ավելի քան 1000 գիրք։ Դա իմ ամբողջ կյանքի դրվածքն էր, եւ դա ինձ համար ամենամեծ կորուստն է»։

«Սունդուկի մեջ լցրել եմ մեր ֆոտոները, երեխաների դիսկերը, բացիկները, որ երեխաները պատրաստում էին դպրոցում, մանկապարտեզում, առաջին ատամը, ծննդատան թղթերը երեխայի, իմ վերջին զանգի ֆարտուկը»։

Զեկույցում նկարագրված են շրջափակման ընթացքում բնակչության առօրյա կյանքի պայմանները. սննդի, էներգիայի, ջրի, կապի, բժշկական օգնության և կրթության հասանելիության դժվարությունները, սննդի պակասը և սովը, հացի և սննդամթերքի հերթերը, ապրանքների թանկացումները, էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման խնդիրները, տրանսպորտի, ինտերնետի և հեռախոսակապի սահմանափակումները, ինչպես նաև երեխաներին առնչվող մարտահրավերները, շրջափակման պայմաններում ձևավորված անվտանգային միջավայրը, որը բնութագրվում էր մշտական սպառնալիքներով, հոգեբանական ճնշմամբ և անորոշությամբ։ Զեկույցում տեղ են գտել նաև սահմանային լարվածության, կրակոցների ու բռնության դրսևորումների, պետական մակարդակով հնչեցվող սպառնալից հայտարարությունների և համացանցում տարածվող սպառնալիքների մասին վերլուծություններ։ Առանձին անդրադարձ է կատարվել Արցախում ռուս խաղաղապահների դերին, որի վերաբերյալ բնակչության գնահատականները եղել են հակասական։ Լուսաբանվում են քաղաքացիական բնակչության պատսպարման և տարհանման պայմանները, հարձակման հետևանքով կյանքին, առողջությանը և գույքին հասցված վնասները, ինչպես նաև անհետ կորելու և գերեվարման դեպքերը։ Զեկույցի ներկայացված է նաև բնակչության բռնի տեղահանության գործընթացի, գույքային կորուստների և Հայաստանում տեղահանվածների հետագա կյանքի մասին մանրամասներ։

Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված գործողությունները կրել են համակարգված բնույթ և նպատակ են ունեցել վերացնել հայերի գոյությունը տարածաշրջանում։ Այս փաստահավաք զեկույցը ոչ միայն անցյալի վկայագրումն է, այլև ապագա պատասխանատվության և արդարության հաստատման հիմք։ Այն կարող է ծառայել որպես փաստաթղթավորված հենք միջազգային և ազգային կառույցների, դատարանների, իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև գիտական և քաղաքական վերլուծական շրջանակների համար՝ նպաստելով տեղահանվածների իրավունքների պաշտպանությանը։

Զեկույցը կոչված է ծառայելու որպես իրավական գործընթացների փաստաթղթավորված հիմք։ Այն ուղարկվելու է միջազգային գործընկերներին, միջազգային կառույցներին։ Զեկույցով ամրագրված պատմությունները՝ որպես վավերագրված ապացույցներ ներկայցվել են Միջազգային քրեական դատարան, որպես Արցախի հայ բնակչության նկատմամբ կատարված խախտումների ապացույց։ Հետազոտությունը կարող է օգտակար լինել տեղահանվածների սոցիալական և իրավական պաշտպանության, հոգեբանական վերականգնման եւ սեփականության իրավունքի պաշտպանության հանրային քաղաքականություններ մշակելու համար: Եվ վերջապես, այս զեկույցն անհատական և կոլեկտիվ հիշողության պահպանման միջոց է:

դիտվել է 277 անգամ
Լրահոս
Սարոյան Արման, քա՞նի անգամ ես Պատարագ մատուցել և Աստծո առաջ վկայել մեր ուղղափառ լինելը, այս հարցով էլ դիմիր դատարան. Ֆարմանյան Փետրվարի 8-ին Թբիլիսիում կանցկացվի հանրահավաք՝ հաջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ հունվարի 24-30-ը Ֆրանսիան կոչ է անում Իրանի կողմից աջակցվող խմբավորումներին զսպվածություն ցուցաբերել՝ տարածաշրջանում անկայունացումից խուսափելու համար Ինչո՞ւ հայ-ամերիկյան կանոնադրությունը չի դրվում վավերացման, ինչպես սահմանազատման հանձնաժողովինն արվեց. Հակոբ Բադալյան «Ուղղափառ» եզրույթը չի խաթարում Հայ Եկեղեցու դավանական ինքնությունը. Տեր Մաղաքիա ՄԱԳԱՏԷ-ն նախազգուշացրել է միջուկային անվտանգության ռիսկերի մասին՝ Ուկրաինայի էներգահամակարգում խնդիրների պատճառով Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է Դանակnվ զինվшծ տղամարդը Ուֆայի հանրակացարանում հարձшկվել է ուսանողների վրա Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին Չեղարկվել է Թեհրան-Երևան չվերթը TRIPP-ը «ինքնիշխան» նիկոլական Հայաստանի թշվառության ևս մեկ ապացույցն է․ Աշոտյան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փոխարեն Եվրամիությունն այժմ պետք է կենտրոնանա իր վրա Ռուսաստանը փոխել է հռետորաբանությունը. Զելենսկի Ռուսաստանում ձերբակալել են բարձրաստիճան սպայի վրա կրակողին ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ Մահափորձից ողջ մնացած ռուս գեներալը գիտակցության է եկել WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ թե ճանապարհ է հարթում դեպի խաղաղություն, այլ դեպի խոցելիություն. Արա Այվազյան «Մեր հասարակությունը Ֆրոյդի ստեղծած կոմֆորտ զոնայի մեջ է, նիկոլիզմն աղանդ է»․ Նաիրա Զոհրաբյան «Երբ փոխնախագահ Դի Վենսին խնդրում էինք՝ Վեհափառին այցելի, պատասխանն էր այն, որ ՀՀ կառավարությունը չի ուզում, որ ինքը Վեհափառի հետ հանդիպում ունենա»․ Հարութ Սասունյան Իրանը չի բանակցելու իր հրթիռային ծրագրի շուրջ․ Արաղչի Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է «Չայնիի» ոլորաններում բախվել են «Mazda»-ն, «Mercedes»-ը և «Ford»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am