Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերը վերադարձվել են՝ բացառությամբ հեռախոսների

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն Ամանորից մի քանի օր առաջ Նախաքննական մարմինը Արագածոտնի թեմի հոգեւորականների բնակարաններից առգրաված իրերը հետ է վերադարձրել՝ բացառությամբ անձնական հեռախոսների ու առգրավված գումարների:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ շուրջ 1 ամիս շարունակ փաստաբանները ահազանգում էին, որ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականներին, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներն ու այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։

Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։

Եվ ահա ամիսներ առաջ առգրավված իրերի մի մասը հետ են վերադարձվել հոգեւորականների հարազատներին, իսկ հեռախոսներն ու գումարները դեռ չեն վերադարձրել։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 29-ին նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել Արագածոտնի թեմի առաջնորդի վերաբերյալ քրեական վարույթով ։

Նախաքննության ընթացքում կաթողիկոսի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ընտրական հավաքին կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը խոչընդոտելու համար, և 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու համար։

Նա կալանքի տակ է։ Վերջինիս հետ մեղադրյալ է եւս 2 անձ՝ թեմի հաշվապահն ու Արագածոտնի թեմի դիվանապետը»։

դիտվել է 56 անգամ
Լրահոս
«Հրապարակ». Ինչպե՞ս Սամվել Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկուն մեղավոր են ճանաչել սպանության մեջ ԱՄՆ-ն պատրաստ է թույլատրել Ես վաղը պարարտ եզ կզոհաբերեմ, որ դուք ինձ շանս եք տալիս. Արթուր Խաչատրյանը՝ Լուսինե Բադալյանին (video) Դատարանը մերժել է ՀԱԵ-ի փաստաբանական թիմի միջնորդությունը Արման Սարոյանի վերաբերյալ Հրդեհ է բռնկվել կայանված «Opel»-ում. այն վերածվել է մոխրակույտի «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս «Իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք Մենք այլընտրանք չունենք․ Փեզեշքիան Դուք ինձ մի՛ բացատրեք, թե ով է դաշնակցականը, առանց հասկանալու խոսում եք հիմա․ Մինասյանը՝ Հակոբ Մովսեսին (video) Ավտոճանապարհներն այս պահին ՔՊ-ն՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում (video) Եւ ահա եկել հասել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզանից Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․«Հերիք է ստեք, դուք ոչինչ չեք կարողանում ընկալել»,«Ես վախերով չեմ առաջնորդվում» (video) Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկությունները Մի շարք հասցեներում լույս չի լինելու Երևանում բժիշկները պայքարում են այրվածքներով հիվանդանոց տեղափոխված 68-ամյա կնոջ կյանքի համար Փորձությունների միջով անցնող Եկեղեցին զորանում է աղոթքով, համբերությամբ և ճշմարտության մեջ Ողբերգական վթար Արմավիրի մարզում. զոհեր կան Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am