Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել
Իսրայելական բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է «Syria TV»-ն։
Նշվում է, որ բնակավայրի ծայրամասը հրետակոծվել է իսրայելական ուժերի կողմից։
Ավելի վաղ՝ նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյթ Ջանն բնակավայրին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
