Ադրբեջանից կրկին հայտարարում են, թե «Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին»։ Այդ երկրի նախագահ Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը նշել է, թե 2025 թվականը պատմականորեն նշանակալի հանգրվան է դարձել ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի հարաբերությունների համար։
«Մեր երկրները օգոստոսին նախաստորագրել են խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Մենք հույս ունենք, որ այն կարող է ստորագրվել հաջորդ տարի։ Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն ավարտեց Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման գործընթացը։ Մինսկի խումբը 2020 թվականից ի վեր անգործունակ մարմին է։ Մեր նպատակն է ապահովել մեր երկրների միջև կայուն խաղաղություն։ Դրան հասնելու համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Դրանից հետո համաձայնագիրը կարող է ստորագրվել և վավերացվել երկու կողմից», — նշել է Էլչին Ամիրբեկովը։
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը
Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը