SHAMSHYAN.com—ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։
Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, իսկ անչափահասը Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտ 13-ամյա Լ․ Հ․-ն է։ Համայնքային ոստիկանները ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված միջոցառումների և կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզել են, որ Լ․ Հ․-ն մարմնական վնասվածքն ստացել է դեկտեմբերի 4-ին ժամը 15։05-ի սահմաններում «Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքում դասընկերոջ, Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Դ․ Մ․-ի հետ ֆիզիկական ուժի մրցման ժամանակ գետնին ընկնելու հետևանքով։
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը
Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը