Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադե քահանան, շարունակում է Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել եւ եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Թախմազյանը։

«Այս կիրակի Բազմաբերդի եկեղեցում, որտեղ ես մինչ այս էլ հոգեւոր ծառայություն էի իրականացնում, պատրաստվում եմ կիրակնօրյա պատարագ մատուցել։ Անցած կիրակի էլ եմ ես մատուցել եւ ասեմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս իմ պատարագներին»,- ասաց Թախմազյանը։

Նրա՝ կարգալույծ հռչակվելուց անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Թախմազյանի հետ։ Վերջինս նշել էր, որ իր համար անսպասելի էր Մայր Աթոռի որոշումը։ Մեր այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալ, ինչպես արեց Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, Թախմազյանը խուսափեց պատասխանելուց` ասելով, որ առայժմ չգիտի՝ ինչ է անելու։

Թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու «պատարագ» մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը, առայժմ չենք կարող ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորեւ ներկայացված հիմնավորումներով՝ առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի

ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց եւ, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսեւորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այժմ դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»։

դիտվել է 338 անգամ
Լրահոս
Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Հովիկ Աղազարյանի քրեական գործի հետ․ «Հրապարակ» Ադրբեջանը զինվում է, բայց պատերազմ չի լինի. Արտաքին հետախուզությունն իրե՞ն է ծաղրում, թե՞ ժողովրդին Անգործունակ, սակայն իրեն առատ պարգևատրող իշխանության համար բնության ամեն մարտահրավեր դառնում է չլուծվող խնդիր Աղոթում եմ, որ Ռուբենը շուտ ազատվի․ UWC Դիլիջանի շրջանավարտի նամակը՝ Ռուբեն Վարդանյանին և Զոնաբենդին Կապան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Շվեյցարիայի ողջ թեմը միասնականորեն աջակցում է Վեհափառ Հայրապետին Երկու օր մտածելու ժամանակ են տվել, այլապես պիտի եկեղեցին ազատեն. Տեր Աբրահամը` ճնշումների մասին Ինչ-որ մեկը պետք է դա կանգնեցներ․ Ալիևի հայտարարությունը Դավոսում Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության, որը իր էությամբ ուղղված է Եկեղեցու հեղինակազրկմանը․ Տեր Արտաշես Հակոբյան Դատարանը պարտավորեցրել է վարույթ նախաձեռնել Սրբազանի հեռախոսային զրույցը գաղտնազերծելու փաստով ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքների ֆոնին Դանիան լրացուցիչ զորքեր է ուղարկել Գրենլանդիա Ֆրանսիայի նախագահ. ԱՄՆ-ն փորձում է թուլացնել և իրեն ենթարկել Եվրոպան Տավուշի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանն ու կինը դեռևս Հայաստանում են. վերջինիս վերադարձը հետաձգվել է Երևանի Վիլնյուսի փողոցի շուրջ 40 տուն մնացել է առանց խմելու ջրի Արագածոտնի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն Բանջարաբոստանային կուլտուրան զբաղված է կուսակցական աշխատանքով, սրա նրա դեմ ստատուսներ ու հայցեր գրելով, սրա-նրա վրա ֆեյքեր քսի տալով, ատելություն տարածելով Զովաբեր-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է, Լուսաշող-Լանջառ ճանապարհը ժամանակ առ ժամանակ փակվում է Գեղեցկության սրահները հարկ չեն տալու. Սամվել Կարապետյանի «Տնտեսական Քայլ 2»-ը Մի օր Հայաստանից տարանցումը կապահովվի անմիջապես Ադրբեջանի տարածքով, այդ օրը սարերի հետևում չէ. Ալիև Դեղերի գներն իջնելու են առնվազն 20 տոկոսով. Ուժեղ Հայաստանում մեր ավագ սերունդը պետք է ունենա արժանապատիվ կյանք. Աշոտ Մարկոսյան «Մեր ատոմակայանի 1-ին ռեակտորի կառուցումը 99%-ով ավարտված է». թուրք նախարար Հայ ժողովրդի փայը բաժան-բաժան լինելն է ու Փաշինյան Նիկոլի դիշովի շոուներին թամաշա անելը… մինչ այն պահը, երբ. Միհրան Հակոբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Արմենակ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Գառնիկ Դանիելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Անաստատ Իսրայելյանը Հունվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Էդիկ Անդրեասյանը Հունվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը Հունվարի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունվարի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը Հունվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am