Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ»

«Պոլիտիկ» կայքի խմբագիր Բորիս Մուրազին հաղորդում է ներկայացրել դատախազություն հանցագործության մասին` ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի` «Armtimes.com» յութուբյան ալիքին տված հարցազրույցում արած հայտարարությունների հիման վրա:

Բորիս Մուրազին համոզված է, որ Ստեփանյանի խոսքում հիշատակված են պաշտոնատար անձանց կողմից իրականացված ինչ -ինչ գործողություններ, որոնք «առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 441-րդ հոդվածի 1-ին մասով արգելված արարքների հատկանիշներ»: Խոսքը վերաբերում է Եկեղեցու եւ մասնավորապես` կաթողիկոսի ու մյուս հոգեւորականների դեմ ձեռնարկված քայլերին:

Այսպես, հարցազրույցում Լիլիթ Ստեփանյանն ասել է.

«(…) Ես կարծում եմ` էս մարդիկ, եթե այսքան բարոյականության նշույլ ունեն, այս երկու եղբայրները և իրենց էդ փոքր խմբակը, եթե երբևէ լրջություն են ունեցել կամ պատասխանատվության զգացում ունեն այն վեղարի, այն սքեմի, այն խաչի, որը կրում են և այն աղոթքի, որը երբեմն սխալներով փորձում են արտաբերել, էս ամեն ինչի կամ, չգիտեմ, եթե իհարկե հավատում են Աստծո գոյությանը, որովհետև ես խիստ կասկածում եմ, որ այս մարդիկ առհասարակ հավատում են Աստծո գոյությանը, որովհետև նրանք փաստորեն Աստծո տունը վերածել են, չգիտեմ, ամեն ինչի, բացի հոգևոր ծառայությունների կենտրոնից, այն վայրից, որտեղ մարդը պետք է գնա, իր հոգևոր քաղցը պետք է հագեցնի: Իրենք պետք է ինքնակամ հեռանան, որովհետև ես վստահ եմ, որ իրենք գիտեն, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի ձեռքին կամ հատուկ ծառայությունների ձեռքին կա էն ամբողջական ինֆորմացիան, ովքեր բառից բուն իմաստով իրենց խորտակելու են և ավելի լավ է իրենք նամուսով, թասիբով թողնեն հեռանան այսքանից հետո, որպիսի որոշակի գործողությունների արդյունքում, ցավով եմ նշում` հանկարծ Հայ Եկեղեցին` մեր սրբություն սրբոցը, մեր ինքնության հենասյունը որևէ վնաս չկրի: (հարցազրուցավար)

— Ի՞նչ տվյալների և ի՞նչ փաստերի մասին է խոսքը, տիկին Ստեփանյան:

— Դե գիտեք ինֆորմացիաներ կան, փաստեր կան, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը երկրի թիվ մեկը ամբիոնից ասում է, որ ինքը գիտի, որ օրինակ հոգևորականներից շատերը պիղծ են, որ հոգևորականներից շատերը սրբապիղծ են, որ հոգևորականներից ոմանք թաթախված են ամենատարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ, որ, օրինակ, որոշ հոգևորականներ…

— Սեռական մոլագարներ են…

— Սեռական մոլագարներ են, ԿԳԲ-ի ագենտներ են: Ուրեմն ես ձեզ վստահեցնում եմ, այս ամեն ինչը արտաբերելու համար Հայաստանի Հանրապետության վարչապետի սեղանին հատուկ ծառայությունները, ըստ երևույթին, դրել են բավականին մեծ թղթապանակ, որից վարչապետը կարծում եմ շատ մեծ դժվարությամբ ֆիլտրում է` ինչը ասել հանրությանը, ինչը պարզապես թողնել պատմությանը կամ պարզապես թողնել այդ թղթապանկի շրջանակներում, որովհետև չի բացառվում, որ եթե ամբողջ ինֆորմացիան վարչապետը, օրինակ, հայտնի հանրությանը, գուցե հանրությանը այլևս որևէ մեկը չկարողանա պահել, այլևս հանրության գործունեությունը կամ հանրության շարժումը լինի անկառավերլի, որը կգա կսրբի իր ճանապարհին ամեն ինչ, բայց ես կարծում եմ, որ Կաթողիկոսը այլ քաղաքականություն է որդեգրել: Էստեղ երկու հարց է առաջ գալիս` կաթողիկոսը չի՞ ուզում հեռանալ, թե չի՞ կարող հեռանալ (…)»:

Այս հայտարարություններից, ըստ Մուրազիի բխում է այն, որ «առանց համապատասխան լիազորությունների առկայության ազգային անվտանգության մարմինների ներկայացուցիչները կատարել են գործողություններ, որոնք խաթարել են ազգային անվտանգության մարմինների բնականոն և օրիանական գործունեությունը` հանգեցնելով առերևույթ հանցանքի»: Ինչպես նաեւ խախտել են անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը` «անձանց իրավունքներին և օրինական շահերին էական վնաս հասցրել, ինչն արդեն ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով սահմանված հանցանքի հանցակազմի պարտադիր հատկանիշ է»:

«Այս պարագայում ազգային ավտանգության մարմինները և վարչապետն ի պաշտոնե իրենց լիազորություններին չառնչվող գործառույթներ կատարելով առերևույթ հստակ նպատակամղվածություն են ունեցել հավաքելու և օգտագործելու նման տեղեկատվությունը` պայմանավորված Հայստանի Հանրապետությունում վարչապետի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ղեկավար կամ բարձրաստիճան դիրք զբաղեցնող անձանց միջև առկա բարձր լարվածությունը», գրված է դատախազություն ներկայացված հաղորդումի մեջ, որն ավարտված է այսպես.
«Խնդրում եմ Նախաձեռնել քրեական վարույթ և վերը նշված առերևույթ հանցանքի դեպքով պատասխանատու անձանց ենթարկել քրեական պատասխանատվության՝ պաշտոնատար անձանց կողմից անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու համար, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին և օրինական շահերին»:

Ամբողջական հոդվածը «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 411 անգամ
Լրահոս
Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir» «Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am