Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն անդրադարձել է դեկտեմբերի 5-ին Բաքվում կայացած «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային կոնֆերանսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին.

«Ուղերձի առանցքային միտքն այն է, որ իբր Հայաստանը երկարատև տարիների ընթացքում պարբերաբար ոչնչացրել է ադրբեջանցիների նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը՝ հատկապես սրբավայրերը, գերեզմանները: Նշվել է, որ ադրբեջանական կողմի համար առաձնահատուկ կարևոր է այս իրադարձություններին տալ իրավական գնահատականներ միջազգային-իրավական հարթության մեջ և կատարել համապատասխան քայլել: Սրանց պետք է հետևեն այդ ժառանգության վերականգնմանն ուղղված քայլեր, որոնք տեղավորվում են «ադրբեջանական վերադարձի և Արևմտյան Ադրբեջանի գաղափարախոսության մեջ»:

Ադրբեջանական կողմը բավականին լուրջ ջանքեր է ներդնում Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման և այն՝ թյուրքա-ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ:

Այս ուղղությամբ առաջին քայլերը կատարվել էին խորհրդային տարիներին՝ պատմաբան Զիյա Բունիյաթովի և արևելագետ Մեշադի-խանում Նեյմատովայի կողմից: Հիմնականում դիտարկվել էր Սյունիքը: Նեյմատովան հրատարակել էր Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Որոտան, Վաղատին, Աղիտու գյուղերում գտնվող մահմեդական գերեզմանների տապանաքարերի արձանագրությունները՝ վերծանման միտումնավոր սխալներով, ինչի մասին փաստել էր հայտնի արևելագետ Ա. Խաչատրյանը՝ Հայաստանի արաբերեն արձանագրություններին նվիրված իր մեծածավալ գրքում մանրամասն անդրադառնալով յուրաքանչյուր տապանաքարի արձանագրությանը բովանդակային և քերականական, լեզվաբանական տեսանկյունից:

Պաշտոնական Ադրբեջանի հիմնական մեղադրանքն այն է, որ հայկական կողմը ոչնչացրել է «ադրբեջանական սրբավայրերը, գերեզմանները, կոթողները», նաև թաքցնում է դրանց գոյությունը: Այդ դեպքում, «տարակուսանք» է առաջացնում հետևյալ փաստաթուղթը, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող մահմեդական, այդ թվում՝ ադրբեջանական կամ վերջիններիս կողմից օգտագործված պատմամշակութային հուշարձանների ցուցակը»: Ցուցակում մարզ առ մարզ ներկայացված են Հայաստանում գտնվող մահմեդական հուշարձանները, դրանց լուսանկարները, համառոտ ինֆորմացիան, դրանց վիճակի նկարագրությունը:

Հարկ է նկատել, որ ցուցակում առանձին ներկայացված են նաև թաթարական և ադրբեջանական գերեզմանները: Թաքցված չեն նաև նախկին թաթարական գյուղերի տարածքում կառուցված գյուղական մզկիթների շենքերը: Քանի որ ադրբեջանական կողմը առանձնահատուկ կերպով շեշտում է, որ հայկական կողմը իբր ոչնչացնում է սրբավայրերը, ապա նշենք, որ Սյունիքի մարզի տարածքում անխաթար պահպանվում են Լեհվազ գյուղից ոչ հեռու գտնվող Բուղաքարի փիր ուխտատեղին և Շվանիձոր գյուղից ոչ հեռու գտնվող Բաբա Հաջ սրբատեղին, որոնք հատկապես 19-րդ դարից սրբատեղի էին մահմեդական, այդ թվում՝ քուրդ, պարսիկ, թյուրքախոս բնակչության, իսկ խորհրդային տարիներին՝ ադրբեջանցիների համար: Բազմաթիվ նախկին ադրբեջանաբնակ կամ խառը բնակչություն ունեցող գյուղերում պահպանվում են Հայրենական պատերազմի հուշարձաններ, աղբյուրներ, որտեղ արձանագրված են պատերազմում զոհված ադրբեջանցիների անունները:

Խոսելով գերեզմանների պահպանության մասին, ապա դրանց զգալի մասը գտնվում է բավարար ու լավ վիճակում: Իհարկե, կան նաև վնասված գերեզմաններ, տապանաքարեր, ինչը չի թաքցվել, փաստվել է նաև պաշտոնական ցուցակներում, փաստաթղթերում:

Ադրբեջանական կողմը իր մեղադրանքներում չի ներկայացնում որևիցե լուրջ հիմնավորում և փաստարկ, իսկ եղածներն էլ պատմական փաստերի խեղաթյուրում են: Դա լավագույնս երևում է Երևանի մահմեդական ժառանգության մասին «ադրբեջանական մեղադրանքները» ստուգելիս:

Կարևոր ենք համարում նշել, որ հայկական ակադեմիական միտքը պարբերաբար անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող իսլամական մշակութային ժառանգությանը, հայկական և իսլամական մշակույթների փոխառնչություններին՝ սկսած 7-րդ դարից, երբ Հայաստանը դառնում է Արաբական խալիֆայության մի մասը: Հայ-իսլամական մշակութային փոխառնչությունները դիտարկվել են սելջուկյան արվեստի, մոնղոլական և ետմոնղոլական՝ կարա-կոյունլու, աղ-կոյունլու ցեղերի հետ փոխառնչությունների շրջանակներում»:

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա. Արամ Վարդևանյան (video) Ինչու՞ Մալիշկայի «ուրվականը» դեռևս չի հայտնաբերվել (video) #ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am