Արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության չարորակ նորագոյացությունների առանցքային ցուցանիշների վերլուծությունը, մասնավորապես նորագոյացությունների տարածվածության շարժընթացը և առավել տարածված նոզոլոգիաների վիճակագրական պատկերը, վկայում են իրավիճակի շեշտակի վատթարացման մասին։

Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1874-ով, ինչը կազմում է շուրջ 22% աճ։
Չարորակ նորագոյացություններով ապրող պացիենտների ընդհանուր թվաքանակը տարեվերջին ևս աճել է շուրջ 21%։

Սակայն այս ամբողջ վտանգավոր և աճող դինամիկայի ֆոնին Առողջապահության նախարարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրերի կատարողականը շարունակաբար նվազում է։Մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի կատարողականը նվազել է 48%–ով, ինչը փաստացի հակասում է նախարարության կողմից հնչեցվող կանխարգելման վերաբերյալ հայտարարություններին։

Անահիտ Ավանեսյան, երբ հոկտեմբերին՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, Դուք կառավարության անդամների կոստյումներին ամրացնում էիք սինվոլիկ իրազեկման նշանը, արդար կլիներ նույն պահին ներկայացնել նաև Ձեր ոլորտի իրական վիճակը բնութագրող այս ցուցանիշները։

Երբ

կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի կատարողականը նվազել է 48%,

սկրինինգային ծրագրերի ընդհանուր ընդգրկվածությունը տարվա ընթացքում շարունակաբար անկում է ապրում,

իսկ նոր դեպքերի թիվը աճում է 22%, դժվար է խոսել արդյունավետ կանխարգելման մասին։

Հանրությանը փոխանցվող գեղեցիկ ժեստերը չեն կարող փոխարինել այն կտրտուկ աշխատանքին, որը պարտադիր է հիվանդացության այս մակարդակներում։

Եվ, այո, նաեւ արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը, որովհետև դրանք են իրական պատկերը, ոչ թե արշավային ատրիբուտիկան»։

 

դիտվել է 335 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Զատուլինը «մերկացրեց» Փաշինյանին․ քաղտեխնոլոգ (video) Լարված իրավիճակ` ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից Բոլոր գերիները իրապես կարող են վերադառնալ միայն մի դեպքում. սա առքուվաճառք է. Հայկ Այվազյան (video) Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց Երևան քաղաքից «գողացել են 9 միլիոն դրամ․․․»․ ավագանու անդամը՝ փաստերով (video) Դուք սպասե՛ք․ Թուրքիայից նոր սենսացիոն հայտարարություն է գալու․ Հայկ Այվազյան (video) Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ուժով հեռացնում է լրագրողներին (video) ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video) Մինչև ընտրության օրը կարելի է քննարկել հաջորդ իշխանության միայն առաքելությունը, և ոչ երբեք՝ կազմը Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները քաղաքական ազդակներ են. քաղաքագետ Թուրքիո ուսանող Ռուբեն Ռուբինյանը հանձնառել է արդարացնել Թուրքիայի արտգործնախարարին ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցիները զննում են մարտական դիրք գնացող հայ զինվորներին․ քաղաքագետ Վերաքննիչ դատարանը այսօր կհրապարակի Սամվել Կարապետյանի կալանքի գործով որոշումը․ փաստաբան Փաշինյանն իր աշխատավարձը կրկնապատկել է և իրեն ճոխ պարգևատրել (video) Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ Թուրքիայի սենսացիոն հայտարարությունը․ «ու՞ր եք նիկոլական բանդայի ներկայացուցիչներ»․ Աննա Մկրտչյան (video) Մեր իշխանության օրոք վարչապետը ստանալու է 1 դրամ աշխատավարձ. Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am