Ո՞րն է Կամբոջա-Թաիլանդ վեճի պատճառը, և կտուժի՞ արդյոք Թրամփի վարկանիշը

Կամբոջայի և Թաիլանդի տարածքային վեճը սահմանային բնույթի է՝ ընդհանուր սահմանի որոշակի հատվածների շուրջ։ Այն սկսվել է 1950-ական թվականներին, Կամբոջայի Ֆրանսիայից անկախացումից կարճ ժամանակ անց, և սկզբում կենտրոնացած էր եղել Պրեահ Վիհեար տաճարի սեփականության վրա։ Այն ժամանակ, գործը ներկայացվեց Արդարադատության միջազգային դատարան (ICJ), որը 1962 թվականին որոշում էր կայացրել Կամբոջայի օգտին։ Սակայն, հաջորդ տասնամյակների ընթացքում այս հարցը մոռացության է մատնվել, քանի որ Կամբոջան հայտնվել էր քաղաքացիական պատերազմի մեջ։

Հետո Կամբոջան հայտնվեց Խորհրդային Միության և Չինաստանի կողմնակիցների ճամբարում, իսկ Թաիլանդը՝ ԱՄՆ-ի:

Սակայն անցած դարի 70-ական թվականներին, երբ ԽՍՀՄ-ի և Չիանաստանի միջև հարաբերությունները վատթարացան, Կամբոջան անցավ Չինաստանի կողմը:

Այդ երկրում հաստատվել էր դաժան ռեժիմ՝ Պոլ Պոտի գլխավորությամբ: Այդ ռեժիմի գոյության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների՝ սպանվել էին 1,5-2 մլն մարդ: Դա իսկական ցեղասպանություն էր սեփական ժողովուրդի հանդեպ, այդ ռեժիմի կողմից:

Հետո բռնկվեց պատերազմ Վիետնամի և Կամբոջայի միջև, որի արդյունքում Կամբոջան պարտվեց, իսկ Պոլ Պոտի ռեժիմը տապալվեց:

Դրանից հետո Կամբոջան հայտնվեց Վիետնամի ազդեցության տակ, ինքնուրույն չէր կարող ձևավորել սեփական արտաքին քաղաքականությունը:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամբողջովին փոխվեց աշխարհաքաղաքական իրադրությունը նաև այս տարածաշրջանում:

Վիետնամի և ԱՄՆ-ի հարաբերությունները խիստ բարելավեցին, որպես բալանսավորում Չինաստանին, որի արդյունքում Կամբոջան նույնպես հայտնվեց ԱՄՆ-ի ազդեցության տակ:

Դրանից հետո Թաիլանդի և Կամբոջայի հարաբերությունները այլևս չէին ընկալվում աշխարհաքաղաքական դիտանկյունից:

Արդյունքում, երկու երկրների հին վեճը կրկին վերակենդանացավ:

Վեճը վերածվեց բաց հակամարտության 2008 թվականին, այն բանից հետո, երբ Կամբոջան վերը նշված տաճարը առաջադրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Միջազգային դատարանը ուժի մեջ թողեց 1962 թվականի որոշումը, ինչը լուրջ դվգոհություններ առաջացրեց, արդեն Թաիլանդում: Այս հակամարտության ընթացքում անհամաձայնություններ առաջացան նաև սահմանամերձ այլ տարածքների, այդ թվում՝ Պրասատ Տա Մուեն Թոմի և Պրասատ Տա Կրաբեյի հին քմերական տաճարների շուրջ:

Վեճը հիմնականում բխում էր 1904 և 1907 թվականների ֆրանկո-սիամական պայմանագրերից, որոնք սահմանել են Սիամի (այդ ժամանակ Թաիլանդը հայտնի էր այդ անունով) և ֆրանսիական Հնդկաչինի միջև վերջնական սահմանը, որի սահմանները ժառանգել է Կամբոջան։ Չնայած պայմանագիրը նշում էր սահմանի համապատասխան հատվածը Դանգրեկ լեռների ջրբաժանի երկայնքով, ֆրանսիացի գեոդեզիստների կողմից սահմանի սահմանազատման արդյունքում քարտեզներ են ստեղծվել, որոնք շեղվել են գծից ներկայումս վիճարկվող տարածքներում, այդ թվում՝ Պրեահ Վիհեար տաճարի շրջակայքում։ Մինչդեռ Թաիլանդը Միջազգային դատարանում պնդում էր, որ երբեք չի հաստատել այդ քարտեզները և տաճարի գտնվելու վայրը ժայռի վրա:

Իսկ Միջազգային դատարանը որոշում կայացրեց Կամբոջայի օգտին՝ հիմնականում հիմնվելով այն փաստի վրա, որ Սիամը երբեք պաշտոնապես չի բողոքարկել քարտեզը կամ չի պահանջել տաճարը, երբ այն գտնվում էր Ֆրանսիայի վերահսկողության տակ: Կամբոջան նաև կարծում է, որ ունի օրինական իրավունքներ տաճարների նկատմամբ՝ որպես Քմերական կայսրության իրավահաջորդ՝ ավելի սերտ մշակութային կապերի շնորհիվ:

Առաջին լուրջ հակամարտութունն բռնկվեց 2008 թվականին:

Այն ժամանակ, Թաիլանդը համաձայնվել էր Կամբոջայի առաջարկի հետ, առաջադրել Պրեահ Վիհեր տաճարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։

Սակայն, արդյունքում Թաիլանդում բռնկվեցին բողոքի ցույցեր, որի արդյունքում այդ երկրում փոխվեց իշխանությունը և նոր իշխանությունները հրաժարվեցին ճանաչել տաճարը, որպես քմերական:

Սակայն այն ժամանակ, այն հաջողվեց մարել:

Նոր հակամարտությունը բռնկվեց այս տարվա մայիսին, երբ սկսվեցին ռազմական գործողություններ երկու երկրների միջև:

Այն հաջողվեց մարել այս տարվա հուլիսի վերջին, հիմնականում Մալազիայի ջանքերի շնորհիվ:

Կոնֆլիկտի մարման գործին ակտիվ միացավ նաև ԱՄՆ-ի նախագահ Թրամփը, փորձելով առաջ ընկնել Չինասատանի քայլերից, ով նույնպես ուզում էր միջնորդի դեր կատարել:

Օգոստոսի 7-ին երկու երկրների ներկայացուցիչները հանդիպեցին Կուալա Լումպուրում, որի արդյունքում համաձայնագիր կնքվեց հրադադարի ռեժիմի պահպահման մասին:

Թրամփը նշելով, որ 8 կոնֆլիկտ է կարգավորել, նկատի ունի նաև այս կոնֆլիկտը:

Եվ ահա, երեկ, դեկտեմբերի 8-ին կոնֆլիկտը կրկին ի հայտ եկավ:

Կամբոջայի և Թաիլանդի միջև վիճելի սահմանի երկայնքով նոր բախումներ են բռնկվել։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու և կրակ բացելու մեջ։ Հաղորդվում է, որ մեկ թաիլանդցի զինվոր է զոհվել, իսկ նրա ութ զինակիցները վիրավորվել են։ Կամբոջայի կողմից վիրավորվել է երեք քաղաքացիական անձ։ Սահմանամերձ շրջաններում բնակվող քաղաքացիական անձինք զանգվածաբար տարհանվում են։

Եթե այս կոնֆլիկտը շարունակվի, ապա դա մեծ հարված կլինի Թրամփի վարկանիշի համար, ով անընդհատ հիշեցնում է, որ 8 կոնֆլիկտ է կարգավորել:

Ստացվում է այնպես, որ գլոբալիստների և Թրամփի կոնֆլիկտի վրա ազդեցություն կարող է ունենալ նաև ԱՄՆ-ից և Եվրոպայից հեռու այս տարածաշրջանի կոնֆլիկտը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 358 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am