Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ

 

 Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում դեկտեմբերի 9-ի երեկոյան և 10-ի գիշերը՝ մինչև առավոտյան ժամերը, սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան և ձնախառն անձրևի տեսքով, տեղ-տեղ ինտենսիվ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, այդ թվում՝ Երևանում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ հորդառատ։

Դեկտեմբերի 9-14-ը Երևանում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում են անձրև և մառախուղ, 10-ի գիշերը՝ հորդառատ։ Դեկտեմբերի 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև: Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում դեկտեմբերի 9-ի և 10-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով, առանձին հատվածներում՝ ինտենսիվ:

Դեկտեմբերի 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Դեկտեմբերի 11-12-ը, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 10-14-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Իսպանիայում բախվել են երկու արագընթաց գնացքներ, կա 21 զոհ Իշխանությունն իր ապօրինություններն իրականացնելիս որևէ բանի առաջ կանգ չի առնում. Աբրահամյան Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am