Վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում

Փաշինյանն ունի բախման ծարավ՝ դա նրա ներքին մղումն է, նրա գործունեության առանցքը։ Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչ կարգի բախումների է գնում և ինչքան անընդհատ է այդ ընթացքը։ Նրան լավ ճանաչողները իսկապես զարմացած են՝ ինչու՞ հենց կաթողիկոսի հետ չի անցնում այդ «վերջնական գծից», ինչու՞ չի կալանավորում կաթողիկոսին։  Պատճառը պարզ է․ նրա հոգեբանական կառուցվածքում բախման ծարավը գոյակցում է վախի շատ բարձր շեմի հետ։ Փաշինյանը բախման մեջ ինքնահաստատվում է, բայց նրա ներսի վախի սենսորը աշխատում է գերակտիվությամբ։ Այդ սենսորը արգելում է անցնել այն կետը, որտեղ բախումը դադարում է լինել ուժի ցուցադրում և վերածվում է ինքնափլուզման ռիսկի։ Նա չի վախենում աղմուկից, սկանդալից, հրապարակային օրվա ցնցումից, բայց վախենում է իշխանության հաջորդ օրվա անորոշությունից․ աթոռի կորուստ, վերահսկողության կորուստ, ձեռք բերածի չվայելում։ Ուստի բախումը հրահրում է մինչև այն սահմանը, որտեղից այն կողմ վտանգը դառնում է անձնական։


Այդ պահին նրա վախի սենսորը կանգ է առել «կարմիր գծի» առաջ՝ ազգային սրբության հետ բախում, Սփյուռքի անմիջական արձագանք, ներքին պայթյունի հավանականություն, անկառավարելիության վտանգ։ Այստեղ վախը պարզապես ազդանշան չէ, այլ բացարձակ արգելք։ Կաթողիկոսի հետ իրական բախումը նրա համար դառնում է ինքն իրեն վտանգելու գործողություն։ Այդ պատճառով կաթողիկոսի կալանքը նրա համար ոչ թե հաղթանակ կլինի, այլ ինքնաոչնչացման ակտ։

Եկեղեցին ունի ազգային հիշողության ինքնապաշտպանություն, Սփյուռքի ծանր կշիռ, ներքին պայթյունի ռիսկ։ Այս երեքը միանգամից ստեղծում են այն դաշտը, որտեղ Փաշինյանի ձեռագիրը փոխվում է։ Ուղիղ հարվածի փոխարեն՝ սկսում է «քամիներ փչել» Եկեղեցու շուրջ՝ վարկաբեկման  շարունակական ալիքներ, հոգեբանական մաշեցման ռազմավարություն։ Նրա նպատակը մի բան է՝ հանրությանը մատուցել պատկերը, թե իբր «տեսե՛ք, ինչպիսի խնդրահարույց կառույց է»։ Նրա խնդիրն է  ամրացնել նարատիվը, թե «Եկեղեցին այնքան կարևոր չէ, որքան ներկայացվում էր»։

Հասմիկ Բբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 586 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am