Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը

Իշխանության վերջին ութ տարիների գործելակերպը սովորեցրեց, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը։ Նա ընտրում է ժամանակը, պահը, երբ հասարակությունը կամ զբաղված է, կամ ցրված, կամ սգի ու տոնական տրամադրության մեջ։ Սա ժամանակի «հակառակ ուղղությամբ» քայլ անել է՝  իր նշանային տեխնիկան։ Այն կոչվում է տոնական / սրբացված օրերին հակադրությամբ քայլ անելու հոգեբանական և քաղաքական մեխանիզմ։ Իշխանական հոգեբանությամբ դա այն պահն է, երբ հանրային հույզը դառնում է շղարշ, իսկ իր քայլը՝ հակադիր իմպուլս։ Հնարավոր չէ մեջբերել, թե ութ տարիների ընթացքում հայ ժողովրդի զգայական օրերին երկրի համար ինչ ճակատագրական վճիռներ է կայացրել, պարզապես մեկը հիշեցնեմ, թե նա ինչ սիմվոլիկայով եկավ իշխանության։ 2018-ի ապրիլի 24. ցավի օր։ Ապրիլյան շարժումը հասել էր հաղթական եզրին, և Սերժ Սարգսյանի հրաժարականը փաստ էր։ Հենց Փաշինյանն է խոստովանել, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ մի երկու օր սպասի՝ համազգային սգի մեծամասշտաբ արարողությունը  նշվի և նոր հրաժարական կտա։ Դա վերջին պետական ժեստն էր Սերժ Սարգսյանի կողմից՝ ցեղասպանության հիշատակի օրը մասնակցել իր կազմակերպած արարողությանը։ Փաշինյանը չսպասեց, չհետաձգեց։ Նա ընտրեց հենց այդ օրը՝ ազգային ցավի սիմվոլիկ կենտրոնը։ Սա սովորական քաղաքականություն չէր։ Սա՝ սիմվոլիկ գերիշխանության հռչակում էր, հոգեբանական ազդարարում, որ նոր ուժը ոչ թե շարունակություն է, այլ՝ ներխուժում՝ ազգային զգացական միջուկ։ Այդ պահից ձևավորվեց նույն ձեռագիրը՝ տոնական կամ սրբօրյա ժամերի «հակադիր քայլ»։ Դա կոչվում է «Ցավ պատճառելու տոնական սինդրոմ»։  2018-ին նա ընտրեց ազգային ցավի օրը, հետագայում ընդգրկեց նաև տոնական օրերը։ Հոգեբանական առումով սա նույն կերպարի շարունակությունն է՝ առաջնորդ, որը վստահության պակասը լրացնում է հակադրությամբ, հուզական ճնշումներով։  Այն պահերին, երբ հանրությունը «փափկեցած է» , ինքն իրեն տեսնում է ավելի ուժեղ, քան իրականում է։


Հիմա էլ, երբ հանրությունը ամեն պահ սպասում է բախում Եկեղեցու հետ, ապա բնական է, որ Փաշինյանը կնախընտրի այն օրերը, երբ մարդիկ զբաղված են, ուշադրությունը ցածր, զգացական դաշտը «խաղաղ»։ Նա իր քայլով կստեղծի սուր հակադրություն, որով նորից կհաստատի ոչ թե իրավունքը, այլ՝ կշիռը, ոչ թե իրավականությունը, այլ՝ իր կամքի գերակայությունը։ Մենք «Քաջ Նազար» ստեղծող ազգ ենք և հեքիաթը բնավ չի տարբերվում այսօրվա իրականությունից։ Այս տողերը հիշենք․ «Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․ — Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․»։ Ա՜յ այդ «ճրըքճրըքան լուս»-ին է սպասում Փաշինյանը։ Դա նրա ձեռագիրն է։ Վախկոտ Նազարի  ամենամեծ համարձակությունը գալիս է այն պահին, երբ աշխարհը հանգիստ է թվում։ Եվ այնպես, ինչպես Նազարը քաջանում էր լուսնային գիշերով, Փաշինյանը քաջանում է այն օրերին, երբ ժողովուրդը մտածում է տոնի, ոչ թե վտանգի մասին։ Եկեղեցու վրա կգրոհի տոնական օրերին կամ դրա շրջանակում։ Բայց ամփոփեմ լավատեսությամբ։ Երբ ժողովուրդը արթուն մնա, կանգնի, ոչ մի գրոհ չի հաջողվի։ Ոչ թե պետք է սպասել, այլ կանգնել, տեր կանգնել մեր Եկեղեցուն։ Հոգևոր պատերազմում սատանայի ամենակարևոր ռազմավարությունը խաբեությունն է: Մենք տեսնում ենք կեղծ պատարագների միջոցով խաբեությունը։ Բայց մենք կարևոր հաղթաթուղթ ունենք։ Մենք ճանաչում ենք մեր հակառակորդին, որը մարդու դեմ կռվում է իր մեղքերի միջոցով։ Իսկ երբ ճանաչում ես հակառակորդիդ, դա արդեն հաղթանակ է։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 741 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am