Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես

«Մեր ինքնությունը գալիս է շատ հնից։ Մեր ինքնության մեջ ամենակարևոր ֆակտորը՝ Հայի լինելու զգացողությունն է։
Մեր ինքնության մեջ մտնում է մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը, մեր մշակույթը, մեր գրերը և ամենակարևորը՝ մեր հավատքն ու կեղեցին»,- այս մասին հայտարարել է երգչուհի Շպռոտը՝ Անի Թովմասյանը:

 

«Յուրաքանչյուր շնչող Հայ կազմում է մեր Պետության մասնիկը։ Այո, մեր Պետության մեջ նաև մտնում են թագավորները, ովքեր կարևոր որոշումներ են կայացրել Ազգիս համար։ Օրինակ՝ Պետականորեն ընդունել Քրիստոնեություն, կամ Մաշտոցին տալ դաբռո, որ ստեղծի Հայոց գրերը։ Բայց դափնիները չեն գնում միայն Պետության Իշխանին։ Դափնիները գնում են նաև հրամանը կատարողներին և ինչու ոչ Թագավորին միտք տվող Վանականին, ինչու ոչ հովանավորին, ով ուղարկեց Մաշտոցի աշակերտներին օտար երկիր սովորելու և վերապատրաստվելու։ 
Այո, մեր Արքաները էնքան խոհեմ են էղել իրենց որոշումների մեջ, որ իրենց անունները նույնիսկ Պատարագին են հնչում։ 

Նիկոլ, հիմա քո մասին՝ դու Վռամշապուհը չես։ Ցավոք, այսօր չունենք Մաշտոցի պես Տեսլական ունեցող և հայակենտրոն Հոգևոր Հայր, թարգմանիչ և ազգային գործիչ։ Դեռ չունենք, որովհետև ազգս էլ չի ծնում Հանճարների։ 
Հետո՝ նիկոլ, դու Պետություն չես, դու էտ Պետության Նաչալնիկն ես՝ ընամենը։ Նաչալնիկին ամեն վայրկյան կարան հանեն։ Եվ խոհեմ Նաչալնիկը կարա Աստծով լցված ճիշտ որոշումներ կայացնի և Պետությանը օգուտ տա։ Բայց նաչալնիկը կարա նաև թուլացնի Պետությունը։

Ո՞նց: Օրինակ կպնի մեր Եկեղեցուն և ավտոմատ մեր ժողովուրդը հեռանա իր Ինքնությունից։ Պետության նաչալնիկը պիտի Անկախ լինի օտար գերտերություններից։ Որ օրը դու լսես Անգլիային կամ Ամերիկային, դու վնասում ես իմ ինքնությանը և իմ Պետությանը։ Որովհետև Պետությունը միայն անկախ է, երբ որոշումները կայացնում է առանց դրսի ներգործության ու թելադրանքի։

Չնայած, որ մեր Ինքնությունը ատամներով պահել ենք նույնիսկ Գերտերությունների իշխանության տակ լինելով։ 
Հիմա մենք անկախ ենք, բայց իմ Ինքնությունը վտանգվածա։ Որովհետև նաչալնիկը իրա դասերը լավ չի սովորում անցյալից, պատմությունից։ Մեր նաչալնիկը մենակ Իրեն է համարում Պետություն ու մեկ էլ իր ՔՊ-ականներին։ 
Էլի եմ ասում՝ դու Պետության նաչալնիկ ես ընդամենը, ով պիտի խելամիտ որոշումներ ընդունի, որ ես ինքնությունիցս չհեռանամ։ Դու քեզ չարդարացրիր, քեզ կհեռացնեն։ Նաչալնիկին կարան հեռացնեն, եթե ինքը պատերազմա պարտվում։ Դու էլ չես կարա էտ քո ասած Պետությունը ներկայացնես։ Դու Հայի ինքնությանը վնասեցիր, երբ Արցախն ու մեր Եկեղեցիները հանձնեցիր։ Երբ հանեցիր Արցախի Հայկական Եկեղեցիները իմ Պետությունից։ Մենք էլ քեզ կհանենք Պետության ղեկավարությունից»,- նշել է նա:

 

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Ե՞րբ, ե՞րբ նորից կիրակին պարգև կդառնա Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից. ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն Սևան-Մարտունի ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ վիրավորներ կան Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ սնանկությունը․ երբ կլինի խաղաղություն․ Լևոն Զուրաբյան Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է Հայաստանի քաղաքական իշխանությունը ոտքի տակ է տալիս Սահմանադրությունը, մարդկային արժեքները․ Ղազինյան Եվրոպան շանտաժի չի ենթարկվելու․ Դանիայի վարչապետը՝ Գրենլանդիայի շուրջ իրավիճակի մասին Թուրքիան մտադիր է հունվարի վերջին բացել Հայաստանի հետ սահմանային անցակետը Հնդկաստանի կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է Մանրամասներ հղի կնոջ դանակահարությունից Սիրիայի բանակը վերահսկողություն է հաստատել նավթի և գազի հանքավայրերի նկատմամբ Անխնա մսխում է պետական ռեսուրսները Գրենլանդիան չի վաճառվում, սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն․ Մեցոլա Նարեկ Սամսոնյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, նրա առողջության կտրուկ վատթարացումը ահազանգ է․ Անանյան Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ովքեր են եկել Փաշինյանի «շրջիկ պատարագին» (լուսանկարներ)․ Հրապարակ Հայտնի է՝ ուր են տարել չարենցավանցի երիտասարդներին Կա մի քրեական հոդված, որը հորինվել ա հատուկ քաղաքական նպատակներով Ռուսաստանը տարբեր ուղղություններից հարձակվել է Ուկրաինայի վրա 201 գրոհային անօդաչու թռչող սարքերով Որքան մարդ էր գնացել Փաշինյանի համար մատուցված «պատարագին» Սբ. Շողակաթ վանքի բոլոր ծառայողներով և աշխատողներով մեր սերն ու խոնարհումն ենք բերում առ Գարեգին Երկրորդ կաթողիկոսը․ Արիս աբեղա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Հունվարի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Սրբազան պայքարի» անդամ Լիդիա Մանթաշյանը Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am