AntiCor-ի տեղեկությունները հաստատվեցին․ Քննչականը բիրտ ճնշման է ենթարկում Արշակ սրբազանի հարազատներին

AntiCor-ը քննչական կոմիտեից կրկին ստացել է տվյալներ, որոնք լիովին հաստատում են մեր՝ դեկտեմբերի 5-ի հրապարակման մեջ ներկայացված գնահատականներն այն մասին, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ սկսվել է քաղաքական ճնշումների նոր, առավել կոշտ փուլ։

 Այսօր՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան, քննչական կոմիտեի քննիչներն ու ուժային հատուկ ստորաբաժանման աշխատակիցները հայտնի տեսագրության գործով, որտեղ Արշակ սրբազանը փաստացի տուժող է, զուգահեռաբար խուզարկություններ են իրականացրել.

Արշակ սրբազանի քեռակնոջ տանը, որտեղ ապրում են նաև նրա որդիները,
և նրա դստեր տանը, որտեղ նա բնակվում է սեփական ընտանիքի հետ։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել են ողջ տեխնիկան՝ բոլոր հեռախոսները, համակարգիչները և էլեկտրոնային տվյալների պարունակման ցանկացած միջոց։
Այս գործողությունները կատարվել են միաժամանակ, ուժային հատուկ ստորաբաժանումների ներխուժմամբ՝ ամբողջությամբ համընկնելով այն սցենարի հետ, որի մասին AntiCor-ը նախապես տեղեկացրել էր։ Ուժայիններն արգելել են անգամ փաստաբանի զանգահարել։

  Ուշագրավ և մտահոգիչ հանգամանք

 

 

Քննչականում AntiCor-ի աղբյուրների փոխանցմամբ՝ բնակարաններից մեկը խուզարկվել է առանց դատարանի որևէ որոշման։
Ավելին՝ բնակիչներին մերժվել է խուզարկության արձանագրության տրամադրումը, ինչը ինքնին դարձյալ օրենքի կոպտագույն խախտում է։

Սա ամբողջությամբ հաստատում է մեր ավելի վաղ բացահայտած սխեման՝
Քննչական կոմիտեն և ԱԱԾ–ն կիրառում են «հետին թվով օրինականացման» մեխանիզմը, երբ գործողությունը նախ կատարվում է, իսկ թույլտվությունը՝ դատավորից, վերցվում է հետագայում՝ նախապես նշված հետին ամսաթվով։

Այս գործելակերպը չի կարող լինել սխալ կամ պատահականություն․ դա համակարգային, հաստատված տեխնոլոգիա է՝ ընդդեմ իշխանությանը ոչ հարմար անձանց։

 

 

Ինչպես արդեն հայտնել էինք․

Քննիչները փորձում են առաջ մղել «ընտանեկան դավադրության» վարկածը, որով իշխանությունը փորձում է.

Ներխուժել Արշակ սրբազանի ընտանեկան միջավայր,
ճնշում գործադրել նրա մերձավորների վրա,
հոգեբանական ճնշման միջոցով պարտադրել սրբազանին հրաժարվել իր դիրքորոշումից և չպաշտպանել եկեղեցին։
Դեկտեմբերի 9-ի խուզարկությունները հենց այս նպատակների ուղղակի իրականացումն են։

AntiCor-ի եզրակացությունը

Այսօր իրականացված գործողությունները ցույց են տալիս, որ.

Գործը չի քննվում հանցագործությունը բացահայտելու նպատակով։
Քննությունը օգտագործվում է որպես քաղաքական պատժիչ գործիք։
Արշակ սրբազանի ընտանիքի մեջ ներխուժումը նպատակ ունի նրա վրա ճնշումը հասցնել առավելագույնի։
AntiCor-ը արձանագրում է․
Իշխանությունը կառուցում է արհեստական, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված սցենար, որի ամեն քայլը միտված է Արշակ արքեպիսկոպոսին ու նրա ընտանիքին ճնշելուն և վարկաբեկելուն։

Մենք շարունակելու ենք հավաքագրել փաստերը, բացահայտել ամբողջ սխեման և դրանք հրապարկել՝ ներառյալ միջազգային կառույցներին ներկայացնելու նպատակով։

AntiCor

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը Վիճաբանություն դպրոցի բակում՝ 9-ամյա երեխաների միջև․ կա տուժած Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը ներկայացել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir» «Ես ու իմ աշխարհի գանձը»․ գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Դուրգարյանը նորից եկել է Փաշինյանի կազմակերպած պատարագին Չարենցավանի քաղաքապետը նույնպես ներկա է Փաշինյանի կազմակերպած պատարագին Բաքվում ապօրինի գերերաված Լյուդվիգ Մկրտչյանի պաշտպանը դիմել է ՄԱԿ-ի ՄԻ գերագույն հանձնակատարին Ծնունդդ շնորհավոր, Վարդանս, տղե՜ս, ներողություն կարոտիս համար. Դավիթ Ամալյան Կեղծ է իշխանության պնդումը, թե Վեհափառ Հայրապետին միայն ՌԴ-ում են հարգել ու պատվել. Մալխասյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 6 վիրավոր կա Չլինի՞ վախեցել եք ՖԲ-ում անքուն հերթապահող լատենտ նիկոլականներից․Տիգրան Պասկևիչյան «Դոնա՛լդ, գիտեմ, որ այսօր շատ վաղ առավոտ է քեզ համար…». բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Կիևում 2025 թվականի մայիսին Փնտրեք նրան բոլոր նրանց մեջ, ում կյանքին նա երբևէ դիպել է. Արտավազդ Սահակյանի որդին գրառում է կատարել Ոստիկանության գվարդիայի, ԱԱԾ–ի աշխատակիցները եկեղեցու տարածքում են․ Փաշինյանը Չարենցավանում է պատարագի կմասնակցի «Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել». Չարենցավանում բահերով ու ցախավելով մաքրում են ձյունը՝ Փաշինյանի այցին ընդառաջ Լոռու քրեական ոստիկանները ձերբակալեցին տեղադրելու միջոցով թմրանյութ իրացնող անչափահասներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am