Այն ընթացքում, երբ Ադրբեջանի նախագահի ուղիղ հրահանգով, ամենօրյա մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվում են անթաքույց զավթողական ծրագրեր, Ադրբեջանը շարունակում է միջամտել ՀՀ ներքին գործերին ու արտաքին հարաբերություններին: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Մեկ Անկախության հռչակագիր են պահանջում փոխել, մեկ ՀՀ-Եմ գործընկերությունը իրենց սրտով չի։ Բայց դե ՀՀ իշխանությունները շատ խառն են՝ շատ «լուրջ» սխոլաստիկ դեբատների մեջ են, նման բաներով հո չե՞ն զբաղվելու»,-գրել է Տաթևիկ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում ասվում էր. ««ԵՄ-ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը», որը ստորագրվել է Եվրոպական Միության և Հայաստանի միջև Գործընկերության խորհրդի 6-րդ նիստից հետո 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում, լուրջ մտահոգություններ է առաջացնում մի շարք հարցերի առաջնահերթությունների շարքում ներառման վերաբերյալ, որոնք խեղաթյուրում են հետհակամարտական շրջանի իրականությունը և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»:
Հունվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային
Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը