Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից․ օրհներգը հնչեցնելը խնդրահարույց է նաև օրենքի տեսակետից

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՀՀ պետական դրոշն ու օրհներգը եւ Եկեղեցին
Այսօր շատ խոսվեց ու գրվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկու առաջարկների` հայոց եկեղեցիների մուտքի մոտ ՀՀ պետական դրոշի կանգնեցման եւ հայոց եկեղեցիներում Սբ. Պատարագից առաջ Հայաստանի պետական օրհներգի հնչեցման մասին։
Այս ուղղությամբ կուզեի արտահայտել իմ տեսակետը, որն այսօր հայտնեցի մի քանի հոգու։ Մինչ այդ մի հորդոր ունեմ ընթերցողներիս, որոնց մեջ քիչ չեն իշխանական եւ ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ երկու կողմի համակիրները։
Իշխանության ներկայացուցիչներ եւ համակիրներ, Նիկոլ Փաշինյանի բերանից դուրս եկող ամեն խոսք ու միտք չէ, որ ճիշտ է, կշռադատված ու բացարձակ ճշմարտություն։ Մի՜ ջանացեք, նրա ամեն արտահայտություն ամեն կերպ ու ամեն գնով պաշտպանել ու արդարացնել։ Հիշե՜ք եւ մի՜ մոռացեք, որ նա կարող է նաեւ սխալվել։ Որքան գիտեմ` ինքն էլ մարդ է։
Ընդդիմության ներկայացուցիչներ կամ համակիրներ, գիտեմ, Նիկոլն ըստ ձեզ, վերեւից ներքեւ, ոտից գլուխ սխալ է, բայց դե մի՜ բացառեք, որ նա կարող է նաեւ ճիշտ բաներ ասել ու առաջարկներ անել։ Ինչպես մեկ֊երկու օր առաջ գրեցի, մեզ համակրելի անձերը կարող են նաեւ երբեմն սխալվել, իսկ մեզ ոչ այնքան համակրելի անձերն էլ հաճախ կարող են ճիշտ լինել։ Այնպես որ, մի՜ փորձեք Փաշինյանի ցանկացած խոսք ու առաջարկ մերժել, փնովել կամ ծաղրել։
Հիմա գամ Փաշինյանի երկու առաջարկներին.
1. Եկեղեցիների բակում կամ մուտքերի մոտ ՀՀ դրոշի կանգնեցման հնարավորությունը։
Պարոն Փաշինյանի աչքից վրիպած չի լինի, որ Մայր Աթոռի մուտքին, հայրապետական դրոշի կողքին, ծածանվում է մեր նվիրական եռագույնը։ Իսկ աշխարհի չորս կողմերում, այնտեղ, որտեղ հնարավոր է, մեր եկեղեցիների բակերում, իսկ որտեղ հնարավոր չէ, համայնքային սրահներում տվյալ երկրի եւ հայրապետական դրոշի հետ համահավասար հաճախ տեղադրված է նաեւ ՀՀ պետական դրոշը։ Կան ցավոք երկրներ, որտեղ դա հնարավոր չէ կամ խնդրահարույց է։
Հայ Եկեղեցու թեմերի կամ ծուխերի ու համայնքների տարածքում ՀՀ պետական դրոշի կամավոր տեղադրմամբ սփյուռքահայերս ցույց ենք տալիս մեր հարգանքն ու ակնածանքը հայոց պետականության եւ նրա խորհրդանիշ դրոշի նկատմամբ։
Տեսականորեն կարելի է ՀՀ դրոշներ ունենալ նաեւ Հայաստանում գտնվող եկեղեցիների բակերում։ Անձնապես որեւէ խնդիր չեմ տեսնում, թեեւ դրա անհրաժեշտությունն էլ չեմ տեսնում։
2. Եկեղեցիներում Սբ. Պատարագից անմիջապես առաջ ՀՀ պետական օրհներգի հնչեցման հնարավորությունը։
Այս առաջարկն իմ տեսակետով շատ խնդրահարույց է։ Նախ` Եկեղեցին ամեն բանից առաջ Աստծո տունն է եւ աղոթավայր։ Յուրաքանչյուր հավատացյալ գալիս է եկեղեցի աղոթքի, Աստծուն փնտրելու եւ նրա հետ հաղորդակցվելու համար։ ՀՀ պետական օրհներգը նա կարող է լսել այլուր, բայց ոչ անպայման Եկեղեցում։
Պետությունն ու Եկեղեցին անջատված են իրարից եւ նման վարվելակերպը խնդրահարույց է նաեւ օրենքի տեսակետից։
Տեղին կլինի նշել ու հիշեցնել, որ Հայ Եկեղեցին դեռեւս Հայաստանի առաջին անկախ Հանրապետության օրերից գտել է լավագույն ձեւը եւ սուրբ պատարագների ընթացքում միշտ աղոթում է նաեւ մեր պետության ու պետականության անսասանության ու հարատեւության համար։ Ահա այդ աղոթքը` «Այլ եւ զՀանրապետութիւն Հայաստան աշխարհիս եւ զհամայն ժողովուրդն հայոց զօրացուսցես եւ պահպանեսցես յամայր ամս ընդ հովանեաւ ամենազօր աջոյ քո` ի շինութեան, ի խաղաղութեան եւ յանսասանութեան»։ Բացի այս աղոթքից, հայոց եկեղեցիներում տարին առնվազն երկու անգամ (մայիս 28-ին եւ սեպտեմբեր 21-ին) կատարվում է հատուկ Հանրապետական Մաղթանք, ուր կրկին աղոթում ենք մեր պետության ու պետականության խաղաղության ու անսասանության համար։
Կարծում եմ, ավելի քան բնական է, որ Հայ Եկեղեցին աղոթք հնչեցնի մեր երկրի խաղաղության, հավերժության ու անսասանության համար, քանի որ Հայաստանի անկախ պետության գոյությունը մեր հայկական լինելիության ամենակարեւոր գրավականն է։
Վերոշարադրյալից ելնելով կարծում եմ, թե ամեն կիրակի, Սբ. Պատարագից անմիջապես առաջ, հայոց եկեղեցիներում ՀՀ պետական օրհներգի հնչեցումն անտեղի է»,- գրել է նա։

դիտվել է 313 անգամ
Լրահոս
Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ ԱՄՆ անօդաչու ստորջրյա սարքը գրավելու մասին Սուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցում Ուիթքոֆն ու Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններում ՌԴ-ից պահանջ չեն ներկայացրել․ Լավրով Ներկայիս բազմաբևեռ աշխարհում նույնիսկ ԱՄՆ-ի նման գերտերությունը մեծ դժվարությամբ է կարող որևէ խոշոր պետության լիովին տնտեսական մեկուսացման ենթարկել․ Վարդան Ոսկանյանը վերլուծություն է ներկայացրել Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը` Ալեն Սիմոնյանին Փաշինյանն ապրում է ամենօրյա վախերի մեջ, անգամ իրեն ծառայող ԱԱԾ-ին չի վստահում. Գեղամ Մանուկյան Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Փոքր Մասրիկում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Volkswagen Tiguan»-ը․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են Կինս եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող. ՔՊ-ական Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով Թրամփը «դաս» է քաղել նախորդ տարի Սպիտակ տան աղմկոտ դրվագից․ Հակոբ Բադալյան Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածներ փակ են լինելու Պետք չէ իրավիճակը հասցնել այդպիսի կետի՝ եթե իհարկե հասել է, որ գազի գինը չթանկացնելը արժենա քաղաքական էական գին. Հակոբ Բադալյան «Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարացվեց 21 օրով Իրանը հայտնում է, որ երկրի հարավում ամերիկյան ԱԹՍ են խոցել Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել էր, որ հաղթահարել է քաղցկեղը Թուրքական և ադրբեջանական սփյուռքը սերտացնում են կապերը Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Իրանը կշարունակի դիմակայել ԱՄՆ-ին և Իսրայելին․ Փեզեշքիան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am