Փաշինյանի՝ Գերմանիա այցին ընդառաջ մի շարք կազմակերպություններ դիմել են կանցլերին

Մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ և Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը համատեղ դիմել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերին՝ կոչ անելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում անուշադրության չմատնվեն իրենց հայտարարությունում շեշտադրվող հիմնարար խնդիրները։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Պարոն դաշնային կանցլեր՝ Ֆրիդրիխ Մերց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված Ձեր հանդիպման կապակցությամբ ցանկանում ենք ևս մեկ անգամ բարձրաձայնել մեր խոր մտահոգությունն ու ակնկալիքը, որ մարդու իրավունքների և տարածաշրջանի հումանիտար իրավիճակի ամենախնդրահարույց հարցերը չմնան երկրորդական պլանում, այլ ստանան հավասար կարևորություն քաղաքական և տնտեսական օրակարգի մյուս հարցերի կողքին։ Այդ համատեքստում շեշտում ենք նաև մեր համատեղ հայտարարությունը՝ հրապարակված 2025 թ․ օգոստոսի 21-ին մարդու իրավունքների վեց կազմակերպությունների կողմից։

Այս հայտարարությամբ մենք դիմել էինք Գերմանիայի արտաքին գործերի նախարարին՝ ընդգծելով արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Խաղաղ գործընթացի համար առանցքային նշանակություն ունի Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատումը, ինչպես նաև Արցախի նախկին իշխանական ներկայացուցիչների ազատ արձակումը։ Այս քայլը շարունակում է մնալ անհրաժեշտ նախապայման վստահելի և կենսունակ խաղաղության գործընթաց սկսելու համար։

Միաժամանակ կենսական է ապահովել, որ հայ կալանավորվածների պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին և կոնվենցիոն պարտավորություններին։ Հատկապես, մտահոգիչ է Վիգեն Էուլջեկյանի դեպքը, ով հայրենիք վերադարձի ընթացքից հետո տեղափոխվել է Բաքվի բանտ՝ ծանր առողջական վիճակում։
Ընտանիքի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ամիսներ շարունակ նրան մերժել է անհրաժեշտ բուժօգնությունը, ինչի հետևանքով նրա կյանքը լուրջ վտանգված է։ Լրջագույն մտահոգություն է հարուցում այն փաստը, որ հայկական իշխանությունները բավարար ուժգնությամբ և հետևողականությամբ չեն պաշտպանում Ադրբեջանում պահվող հայերի իրավունքները և չեն պաշտպանում բռնի տեղահանվածների հիմնարար իրավական, սոցիալական և քաղաքական շահերը՝ չնայած նրանց հանդեպ գործված զանգվածային խախտումներին։

Վարչապետ Փաշինյանի այցի կապակցությամբ կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։

Դրանց թվում՝ խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական դրդապատճառներով քննադատների և այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը, արդեն 4 թեմակալ առաջնորդների կալանավորումը, ինչով կալանքի տակ է հայտնվել Հայաստանում ծառայող եպիսկոպոսների շուրջ մեկ երրորդը։

Այս քայլերը լուրջ կասկածներ են առաջացնում՝ իրավական պետության սկզբունքների, կրոնական ազատությունների պաշտպանության, և քաղաքացիական իրավունքների ապահովման առումով։

Չնայած Հայ առաքելական եկեղեցու սահմանադրական առանձնահատուկ կարգավիճակին՝ կառավարության գործողությունները տպավորություն են թողնում, որ իշխանությունները փորձում են եկեղեցին ենթարկել պետական կառավարման ու վերահսկողության։

Եվրոպայի խորհրդի նման կառույցներն արդեն բազմիցս արձանագրել են Հայաստանում քաղաքական հետապնդումների վտանգը և քննադատել «քաղբանտարկյալների» գոյության փաստը։

Չափազանց մտահոգիչ է, որ Գերմանիայում բնակվող հայերը, ովքեր հրապարակայնորեն քննադատում են Հայաստանի իրավական սահմանափակումները, աստիճանաբար ավելի են վախենում, որ կարող են զրկվել Հայաստան մեկնելու իրավունքից։ Սա մտահոգիչ է ոչ միայն իրավական, այլև մարդասիրական տեսանկյունից»։
Նամակը Խորին շնորհակալությամբ և հարգանքով,

Սառա Ռայնկե
Gesellschaft für bedrohte Völker (GfbV) (Վտանգված ժողովուրդների ընկերություն)

Դոկտոր Թեսսա Հոֆման
Arbeitsgruppe Anerkennung – Gegen Genozid, für Völkerverständigung (AGA) (Ճանաչման աշխատանքային խումբ՝ ընդդեմ ցեղասպանության, միջազգային փոխըմբռնման համար (AGA)
Ջոնաթան Սպանհենգեր

դիտվել է 441 անգամ
Լրահոս
Փաշինյանը չի ուզու՞մ տեսնել Հայկ Սարգսյանին. ՔՊ-ի ներսում «իրար են ուտում» (video) Բացի Փաշինյանից՝ մի խելքը գլխին մարդ թող լինի մեր ղեկավարը․ Լոռու բնակիչ (video) Նիկոլենք ասում են՝ «լա՛վ ենք անում, կյանք ենք անում, դուք էլ արե՛ք, թե կարող եք». Այվազյան (video) Փաշինյանի վիճակը պատկերացնու՞մ եք՝ ինչ ծանր ու անորոշ է. Ֆիդանը գործի է անցել. քաղտեխնոլոգ (video) Զատուլինի հրատապ հայտարարությունն ու ՌԴ-ից սպասվող քայլերը. Վիգեն Հակոբյան (video) Պուտինի խոսքին չխաբվե՛ք. Ռուսաստանն անցնելու է համատարած հակահարձակման. Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Զատուլինը «մերկացրեց» Փաշինյանին․ քաղտեխնոլոգ (video) Քոչարյանի և մյուսների գործով հակակոռուպցիոն դատարանը նոր մեղադրանքը հաստատելու որոշում կայացրեց Գևորգ եպիսկոպոս Սարոյանը տարիներ շարունակ թեմում ծառայող հոգևորականներիս հանդեպ իրականացրել է հոգևոր և հոգեբանական բռնաճնշումներ. Տեր Զարեհ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենաներ են բախվել. զnh կա Լարված իրավիճակ` ԱԺ-ում, ՊՊԾ աշխատակիցները լրագրողներին հեռացրել են շենքից Բոլոր գերիները իրապես կարող են վերադառնալ միայն մի դեպքում. սա առքուվաճառք է. Հայկ Այվազյան (video) Չարենցավանում վիճաբանության հետևանքով 7 մասնակիցներից մեկը «ձախ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ դիմել է հիվանդանոց Երևան քաղաքից «գողացել են 9 միլիոն դրամ․․․»․ ավագանու անդամը՝ փաստերով (video) Դուք սպասե՛ք․ Թուրքիայից նոր սենսացիոն հայտարարություն է գալու․ Հայկ Այվազյան (video) Հոգևորականները հաստատում են, ՊՆ-ն՝ հերքում, ԶՈՒ հոգևոր առաջնորդը՝ լռում. գնդերեցներին սպառնալու հետքերով Քաղաքին երկրորդ շունչ տալու համար կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը․ Նարեկ Կարապետյան Հռչակված խաղաղությունը համադրելի չէ Ադրբեջանից եկող վտանգավոր զավթողական ծրագրերի հետ․ ադրբեջանագետ Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում․ ՊՊԾ-ն ուժով հեռացնում է լրագրողներին (video) ՇՏԱՊ․ ՊՊԾ աշխատակիցները Armlur․am-ի խմբագրին թեւերից բռնած հեռացրին ԱԺ շենքից (video) Լա՛վ իմացեք՝ ես դա շատ լավ գիտեմ․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատախազին ու դատավորին (video) Մերկասառույցի պատճառով բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. մայրը մահացել է, տղան տեղափոխվել է ԲԿ Ինչո՞ւ է Փաշինյանը Ռուսաստանը ներքաշում «Թրամփի ուղի» նախագիծ․ Զատուլին ԵՄ-ն քննարկում է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորությունը. ֆոն դեր Լայեն #ՈՒՂԻՂ․ ՍԵՆՍԱՑԻՈՆ․Ֆիդանը հայտարարեց՝ Հայաստանն իրենց ձեռքում է․ Ռուսաստանից ի՞նչ է սպասվում․ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am