Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ»․ քաղաքագետ

Հայաստանում սկսվում է նոր ռեպրեսիվ փուլ՝ ԵՄ «քավորությամբ», գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ հիշեցնելով, որ ԱԱԾ-ը Քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։

Քաղաքագետը, մասնավորապես, գրել է․

«Սրբազանին առաջադրված մեղադրանքը կրում է տարիներով կիրառված, մաշված մի ձեռագրի բոլոր հատկանիշները՝ հիշեցնելով մենթական մտածողությանը բնորոշ «գրպանը պլան գցելու» մեխանիկան։

Ըստ քննչական մարմինի՝ նա դեռ 2018-ին փորձել է վարկաբեկել Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին՝ նրա պայուսակում թմրամիջոց դնելով։

Իրավական առումով՝ թույլ և անհամաչափ, փլուզվող մեղադրանք, քաղաքական իմաստով՝ հաշվեհարդարի դրսևորում:

Մի քանի դիտարկում.

● Նախապես կանխատեսել էի, որ դեկտեմբերի 10–12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից առաջ իշխանությունը կսրի ճնշումները Վեհափառի նկատմամբ՝ փորձելով արհեստական հակադրության միջավայրում թուլացնել նրա դիրքերը։ Արշակ Սրբազանի ձերբակալությունը այդ գործընթացի օրգանական շարունակությունն է՝ ուղղված եկեղեցական վերնախավի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։


● Այս ամենի ֆոնին Բրյուսելը հայտարարում է Հայաստանին 12 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների» և «միջամտությունների» դեմ պայքարի անվան տակ։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը բաց տեքստով նշում է, որ Ռուսաստանն ու նրա «պրոքսիները» ակտիվացնում են իրենց ցանցերը Հայաստանում՝ նույն բանաձևով, ինչ Մոլդովայում։


Այս հայտարարությունը ձևավորում է նոր քաղաքական միջավայր, որտեղ հակառուսական խոսույթը ծառայում է ներքաղաքական ռեպրեսիաների լեգիտիմացման նպատակին։

Մոլդովական նախադեպը ցույց տվեց, թե ինչպես կարող է «վտանգների չեզոքացման» փաթեթը վերածվել իշխանության ավտորիտար վերարտադրության գործիքի՝ ընդդիմադիր ուժերի, մեդիայի, եկեղեցական կառույցների և հանրային հեղինակություն ունեցող անհատների դեմ ուղղված ռեպրեսիաներով։


Այս համատեքստում 12 միլիոն եվրոն դառնում է ոչ թե տեխնիկական աջակցություն, այլ քաղաքական ուղերձ Փաշինյանի կառավարությանը՝ շարունակելու ռեպրեսիաները «օտարերկրյա ազդեցությունների դեմ պայքարի» անվան տակ։


Հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Արշակ Սրբազանի ձերբակալությունը՝ չեկիստական մեթոդներով իրականացված ակնհայտ սադրանք, որը որևէ կերպ չի համապատասխանում իրավական պետության չափանիշներին։


Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը վտանգավոր կերպով սեղմվում է։


Հայաստանը մտնում է նոր ռեպրեսիվ փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունը դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը Այս ընտրություններով կամ ժողովուրդն իր ապագան տնօրինելու իրավունքը վերցնելու է իր ձեռքը, կամ այն տնօրինելու է Թուրքիան և Ադրբեջանը․ Լևոն Քոչարյան Ադրբեջանական զենք փոխադրող «Silk Way»–ի ինքնաթիռները սկսել են թռնել Հայաստանի տարածքով․ Sputnik Նարեկի սրտի վիճակը կարգավորվել է․ փաստաբան 16.7 մլրդ դրամ պարգևավճար՝ նախագահի, ԱԺ-ի և վարչապետի աշխատակազմերի համար․ «Մեր ձևով»-ի խոսնակ ԵՄ-ն նիստ է հրավիրել Գրենլանդիայի հարցով մաքսատուրքեր սահմանելու Թրամփի հայտարարությունից հետո Անիծվես դու, Նիկոլ, որ եկել ես պղծես էս եկեղեցին. անհետ կորածի մայրը բացահայտումներ է անում Ես չեմ դադարի պայքարել, մինչև մյուս հայ գերիները ազատ չարձակվեն. Ֆրենկ Փալոն 3 հոգի, որոնցից մեկը 8 տարեկան աղջնակ, վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ Չարը մտել է մեր մեջ` մեզ բաժանելու ծիսակատարության արարողության գործիքով, որը հաշտության մասին է․ Հայր Ռուբեն Լարսը փակ է բեռնատարների համար Ուզում եմ մի օր իրենց նորից միասին տեսնել. Աշոտյան Նարեկին շտապ տեղափոխել են «Էջմիածին» բժշկական կենտրոն. Զոհրաբյան Ադրբեջանական բենզինի խմբաքանակ մուտք գործեց Հայաստան, նոր պարզվեց՝ հնարավոր էր իջեցնել վառելիքի գինը Դեմոկրատները՝ եվրոպական երկրների դեմ մաքսատուրքեր սահմանելու Թրամփի որոշման դեմ Մեր երկրում չկա խնդիր, որ ինքներս մեր ուժերով չկարողանանք լուծել. Արման Թաթոյան Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կտրուկ սրվել է` նրան տեղափոխել են հիվանդանոց Ոչ մի սպառնալիք չի ազդելու մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում․ Մակրոնի արձագանքը՝ Թրամփին Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը վատացել է Ինչ եղանակ է սպասվում ՄԻՊ-ը նույնիսկ հացադուլ հայտարարած Նարեկին ու իշխանություններին զսպվածության կոչ չի արել Հաջորդ քաղբանտարկյալը դուք եք, եթե դեռ աջակցում եք դե-ֆակտո իշխանությանը․ թյուրքագետ Պայքարի ծայրահեղ միջոցի դիմողի համար կարևոր է թե՛ հանրային աջակցությունը, թե՛ «ընկերների» լռությունը Զգույշ եղիր, չլինի թե մտքումդ ծածուկ չար բան լինի Փաշինյանի կազմակերպած «պատարագին» չհիշատակվեց Վեհափառի, տվյալ թեմի, պատարագիչ քահանայի անունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունվարի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունվարի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հունվարի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Ճակատ ՀԿ անդամ Նաիրա Գևորգյանը Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունվարի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սավմել Հակոբյանը Հունվարի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Բուժակների համահայկական ասոցիացիայի նախագահ Սերգեյ Մխիթարյանը Հունվարի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am