ՔՊ-ն դաղալ է խաղում

Քաղաքականությունն ինձ միշտ է հետաքրքրել, բայց մինչև պատերազմն ու այս բոլոր արհավիրքները՝ ավելի շատ ակադեմիական իմաստով՝ իբրև գիտություն և տեխնոլոգիաների համակցություն։ Նախորդ իշխանության ժամանակ ևս հայացքներս ընդդիմադիր էին, բայց ունեի հարգանք որոշ անձանց և պետական ինստիտուտների հանդեպ։ Հինգ տարի և մեկ շաբաթ առաջ հասկացա, որ քաղաքականությունը սկսել է զբաղվել ինձնով ու իմ ապագայով, և այլընտրանք չտեսա` բացի պայքարից, քանի որ ուզում եմ ապրել իմ երկրում, բայց միաժամանակ չեմ պատկերացնում ինձ երջանիկ և օրինապաշտ հարկատու մի երկրում, որը կառավարվում է ապազգային և անգրագետ մի խմբի կողմից։

Այս հինգ տարիների մեջ արդեն մասնակցել կամ ակտիվ ներգրավված եմ եղել 4 ընտրություններում։ Սա արդեն չորրորդ հետընտրական երկուշաբթին է, որ Նիկոլը առաջին տեղում է, և կարող եմ ասել մի քանի բան․

1. Քաղաքականությունում զգացմունքը չի կարևոր․ կարևոր է հաշվարկը։ Դաշինքները կարող են լինել և՛ անհրաժեշտ, և՛ կործանարար:

2. Միայն փողը կամ լավ անունը քաղաքականություն չեն կառուցում․ դրա համար պետք են գիտելիք, տեխնոլոգիաներ և քրտնաջան աշխատանք։

3. Ամոթ չէ ընդունել, որ քաղաքականապես այնքան կշիռ չունես, որ առանձին մասնակցես ընտրությանը։ Ցավալի է, որ թերի պատկերացումներիդ արդյունքում վաստակածդ քվեն գնում է հակառակորդիդ։

4. Այն քաղաքական միավորները, որոնք կաշկանդված են հանդես գալ սեփական դեմքով և նման վճռական պահերին պատրաստ չեն անձնապես ներգրավվել, աշխատել և ներդնել իրենց լուման ընդհանուր գործին` առհասարակ պետք չեն քաղաքական դաշտին։

5. Այո, ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում: Բայց փաստն այն է, որ հավաքական ընդդիմության նման անկազմակերպ և քաոտիկ աշխատանքի պարագայում փողոցով իշխանափոխության հասնելն էլ ավելի անհնար է, քան ընտրություններով: Մի դեպքում քաղաքացուն պետք է ասենք՝ «արի ընտրատեղամաս 15 րոպեով», մյուս դեպքում՝ «արի փողոց՝ պայքարելու անորոշ ժամկետով»։

Նիկոլը, անկասկած, կօգտագործի այս հաղթանակը Եկեղեցու դեմ իր պիղծ արշավում, և հայ Ազգը կրկին կտուժի ու ստիպված կլինի հետո անել ավելին, անհրաժեշտ պահին նվազագույնը չանելու պատճառով։

Որպես այս հինգ տարվա պայքարի շարքային զինվոր՝ կասեմ մի բան․ հունիսի ընտրությունն ու հունիսի 8-ի առավոտը կլինեն ճակատագրական...

Ինչ էլ մեզ հետ լինի, ուրեմն մենք հենց դրան ենք արժանի ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 426 անգամ
Լրահոս
«Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am