«Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում․․․

ԱՄՆ–ում «Աղոթքի նախաճաշը» տասնամյակների պատմություն ունեցող քաղաքական ավանդույթ է։ Այնտեղ մարդիկ գիտեն՝ ինչի համար են նստում նույն սեղանի շուրջ։ Բարոյական արժեքների, փոխընդունման, հանդուրժողականության մասին խոսելը չի պահանջում բացատրություն․ դա միջավայրի բնական մասն է։

Հայաստանում… սովորականի պես ուրիշ բան ստացվեց։ ԱՄՆ–ից եկող հերթական ֆուկը դարձավ հերթական ձևի ներմուծում։ Տեսան՝ Երևանում էլ կարելի է նույն ձևաչափը կազմակերպել, հյուրեր կանչել, լուսանկարներ ունենալ, ու վերջ՝ տեսքն ապահովված է, իմիտացիան՝ նույնպես։ «Հայր մեր»-ը թողած՝ դրսերից է «copy–paste» անում…

Բայց մի նրբություն կա, որը, ցավոք, ոչ մի «copy–paste» չի վերացնում․

Աղոթքի նախաճաշին բարոյականության մասին խոսելու համար նախ պետք է ունենալ բարոյական հող։ Երբ օրվա իշխանությունը խոսում է հանդուրժողականության մասին, հասարակությունն արդեն վաղուց գիտի՝ դա պարզապես ձևակերպում է, ոչ թե իրականություն։ Լավագույն դեպքում՝ կենացների մակարդակով նախաճաշ։ Եկեղեցու դեմ արշավող Փաշինյանն  ասում է՝ «կրոնական հանդուրժողականությունը մեր օրակարգում է»։ Հասարակությունն արձագանքում է՝ բանտերով լցված Սրբազանները և բեմադրված պատարագները վկա։

Եվ մի կարևոր ճշմարտություն կա, որը բոլոր հյուրերը, բոլոր դեսպանները, բոլոր «միջազգային գործընկերները» շատ լավ հասկանում են՝մենք իսկապես անհավանական հանդուրժող ազգ ենք դարձել։ Հանդուրժում ենք երկիրը նվաստացուցիչ պարտության տանող իշխանությանը, հանդուրժում ենք, որ մի ամբողջ ժողովուրդ զրկվել է իր բնօրրանից։ Հանդուրժում են ՀՀ սուվերեն տարածքները հանձնող իշխանությանը։ Նրանք հասկանում են՝ այդ կարգի իշխանությանը  հանդուրժելուց հետո ուրիշ ի՞նչ կարող ենք  չհանդուրժել։

Ու հենց այս պատճառով էլ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում ստացվում է ոչ թե արժեհամակարգ ունեցող երկրի արարողակարգ, այլ տխուր պատկեր՝ բարոյականության վերաբերյալ միջոցառում՝ բարոյականության բացակայության ֆոնին։ Կրոնական հանդուրժողականություն է քարոզում , երբ հազարամյա Եկեղեցու դեմ է արշավում․․


Հասմիկ Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am