Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Էս իշխանության ներկայացուցիչների պոռթկումներն ինձ մի ասույթ են միայն հիշեցնում` սելը ճռռալու տեղ, սելվորն է ճռռում: Փոխանակ մենք` հանրությունը խոսի- բողոքի իրենց ստերի, սխալների, ֆեյքնյուզի, մանիպուլյացիաների դեմ, իրենք են բողոքում ու դատապարտում…

Անցած օրը լսում եմ, թե ինչպես է Անի Գևորգյանը փորձում վարչապետի աշխատակազմի ղեկավար կոչվող այդ բույսին ինչ որ բան բացատրել, ինչ որ հարցեր տալ, հորդորել, որ իր էջում կին լրագրողին չթիրախավորի…սա էլ անպատկառ ոճով դասեր է տալիս Անիին, բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցներին:

Անին կոռեկտության սահմաններում փորձում է առարկել, բայց գլխավորը չի ասում. ախր դու ո՞ վ ես, որ նման անառարկելի ոճով ու ամբարտավանությամբ գնահատականներ և դասեր տաս:

Այդ մե՛նք պետք է գնահատենք քո, ձեր կառավարության աշխատանքը և դուք պետք է աղոթեք, որ այդ գնահատականը շատ խիստ չլինի, որովհետև դուք մեր վճարած հարկերից եք վարձատրվում և պարտավոր եք ծառայել հասարակությանը, և երկրորդ` վնասից բացի դուք ոչ մի օգուտ չեք տվել ոչ այս երկրին, ոչ էլ մարդկությանն առհասարակ:

Իսկ անձամբ դո՛ւ, քո բան ու գործը թողած, բացառապես խառնակչությամբ, ֆեյքեր աշխատեցնելով, լրագրողների դեմ արշավներ կազմակերպելով ես զբաղված և պերֆեկթիվիներով ու ինչ որ նողկալի էջերով միայն հանրային պառակտումն ու թշնամանքն ես այս տարիներին խորացրել: Նաև ձեր սիվիկներով ու մյուս կայքերով պլինդուզից ցածր լրագրություն եք տարածել, ֆեյսբուքյան գրառումներով լրագրողներին եք թիրախավորել, դատի տվել…

Այսօր էլ 168-ի ինչ որ լուրն են դարձրել քննարկման թեմա: Ողջ թիմով գրում են ու գրում, հասել են ժուռնալիստների միության շենքը հետ վերցնելուն… Լսե՛ք՝ լրատվամիջոցներն ահռելի գործ են անում, և ձեր ստերն ու ձեր քայլերի իրական հետևանքներն են նաև բացահայտում: Անում են ոչ վատ, քան դա անում են աշխարհի բոլոր մյուս երկրների լրագրողները: Եվ նրանց գնահատական կարող են տալ բացառապես ընթերցողները:

Սխալներից ու վրիպումներից, իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ, բայց եթե լրատվամիջոցի սխալն ավելի շատ իրեն է վնասում և դա միշտ շտկելի է, ձեր սխալները մի ողջ ժողովրդի են վնասել, ճակատագրական են եղել մեր պետության համար և, ցավոք, այլևս ուղղման ենթակա չեն:

Նման սխալներ անող իշխանությունը ոչ թե լրագրողների մակարդակից ու սխալներից պետք է խոսեր, այլ ամաչեր մարդկանց աչքին երևալուց և զօրուգիշեր իր մեղքերի համար թողություն խնդրեր Բարձրյալից…

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am