Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում  նախատեսված խորհրդավոր միջոցառման` աղոթքի նախաճաշի մեկնարկը երեկ հարթ չի անցել։ Գաղափարը, հիշեցնենք, վերցված է ամերիկյան իրականությունից: Դա ոչ այնքան կրոնական կամ քաղաքական, որքան հումանիստական ակցիա է․ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել: Առաջին հայացքից անշառ թվացող միջոցառումը զարմանալիորեն անցկացվում է փակ ֆորմատով։ Երեկվա միջոցառման մասնակիցների մեջ գերակշռել են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դրսից ժամանած հյուրեր: Կազմակերպիչները կենաց-մահու խնդիր են դրել, որ Հայ առաքելական եկեղեցուց էլ ներկայացուցիչներ լինեն, որ չստացվի աղանդավորական հավաք է, սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչը «հարամել» է միջոցառումը՝ հիշեցնելով, որ 3 հոգեւորական եղբայրներ բանտում են։ Եկեղեցու ներկայացուցիչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանն ասել է, որ նրանք կալանավորվել են կառավարության կողմից։

Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է այս թեմայով. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգեւորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին՝ հարգել պատշաճ ընթացակարգը եւ ազատ արձակել նրանց»։ Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագետներ, գործարարներ, հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ այսօր առավոտյան են մասնակցելու բուն՝ աղոթքի նախաճաշին, որը նախատեսված է «Մարիոթում»:

Կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու ՀՀ նախագահը, ապա հյուրերի մի խումբ կայցելի Մայր Աթոռ, որտեղ հանդիպում է նախատեսված Վեհափառի հետ, այց թանգարան։ Փաշինյանն ու ՀՀ նախագահը Մայր Աթոռ չեն մեկնելու: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy/article/2025/11/15/302467?fbclid=IwY2xjawOFB9FleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyCGNhbGxzaXRlAjMwAAEeZcpZuflIJYvPXekH6I0NmQOP7sHYii3fNDMHNct2idVvpVfsaw6Td_-3Qrc_aem_dyxAJdq0OD_rVDKPm4KbYw

©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ

դիտվել է 346 անգամ
Լրահոս
ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց Արամուսում և Զովաշենում 4 անձի սպանած քաղաքացին անմեղսունակ է ճանաչվել «Հելոբիթ»-ում 5000 դոլար եմ ներդրել ու կորցրել․ տուժած քաղաքացին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am