«Ժողովուրդ». «Պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխական «պոզով եւ պոչով կոռուպցիայի» դեմ պայքարը սահմանափակվում է ընդամենը 300 հազար դրամ տուգանքով։ Այս անգամ թիրախում է Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը։

Բանն այն է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրում է infocom.am-ի՝ «Իջեւան համայնքը 275 մլն դրամի գնումներ է կատարել անդամներին փոխկապակցված ընկերություններից» հրապարակումը։


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ըստ հրապարակման մեջ շրջանառվող տեղեկատվության՝ Իջեւանի համայնքապետարանը 2022-2025 թվականներին 193 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հոր` «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:


Համայնքապետարանը նույն ժամանակահատվածում եւս 79.8 մլն ՀՀ դրամի գնման պայմանագրեր է կնքել համայնքի ավագանու մեկ այլ անդամի՝ Խաչատուր Համզյանի հետ փոխկապակցված «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ու «Փառանձեմ Նազինյան» անհատ ձեռնարկատիրոջ հետ: Բացի դրանից, համայնքապետարանը 2024 թվականին համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, կնքել է աշխատանքների ձեռքբերման պայմանագիր՝ 980 000 ՀՀ դրամ արժեքով:

Հրապարակման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացրել է համալիր ուսումնասիրություն՝ քննարկված բոլոր դրվագներով: Հանձնաժողովը հրապարակման առարկան ուսումնասիրել է իրականացված գնումների ընթացակարգերի եւ համայնքի ղեկավարի շահերի բախման կարգավորումների համատեքստում: Հանձնաժողովն իրեն հասանելի տեղեկատվական աղբյուրների, գնումների տեղեկագրի տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022-2024 թվականներին համայնքի կարիքների համար շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է գնման չորս պայմանագիր: Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի եւ համայնքի ավագանու անդամ Խաչատուր Աթաբեկյանի միջեւ, նույն կուսակցության անդամ լինելու հիմքով, առկա է քաղաքական կապ: Միեւնույն ժամանակ, Խաչատուր Աթաբեկյանը անձնական հարաբերություններով է կապված «Արտարս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակից եւ գործադիր մարմնի ղեկավար Արթուր Աթաբեկյանի հետ: Այդուհանդերձ, հաշվի առնելով պայմանագրերի կնքման ժամկետները, վարչական տույժ նշանակելու հիմքերը բացակայել են:

Հրապարակման մեկ այլ դրվագի ուսումնասիրությամբ, Հանձնաժողովը պարզել է, որ Արթուր Ճաղարյանը` որպես համայնքի ղեկավար եւ պատվիրատուի ղեկավար, 2022 թվականին եւ 2024 թվականին համայնքի կարիքների համար հիմնանորոգման աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել է երեք գնման պայմանագիր: Արթուր Ճաղարյանի եւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Խաչատուր Համզյանի միջեւ առկա են քաղաքական հարաբերություններ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով: Պայմանագրերի կնքման ժամանակահատվածում Խաչատուր Համզյանը հանդիսացել է «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը: Կնքված մեկ պայմանագրի դեպքում վերջինս հանդիսացել է նաեւ ընկերության միակ մասնակիցը:
Հրապարակման վերջին դրվագով պարզվել է, որ Արթուր Ճաղարյանը 2024 թվականին ծառայության գնման պայմանագիր է կնքել նաեւ Իջեւան համայնքի ավագանու անդամ Նաիրի Ջանվելյանի հետ: Վերջիններիս միջեւ եւս առկա է քաղաքական կապ՝ նույն կուսակցության անդամ լինելու հիմքով:

Նախքան «Հանրային ծառայության մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 7-ին կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը՝ 2023 թվականի հունվարի 2-ի , պաշտոն զբաղեցնող անձի հետ փոխկապակցված անձանց շրջանակը հիմնականում ներառում էր պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական կամ խնամիական կապերով կապված անձանց: Այդ համատեքստում, նշված ժամանակահատվածում համայնքի ղեկավարը, համայնքի ավագանու անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ կնքված պայմանագրերի մասով, շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողով գրավոր հայտարարություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:

Ելնելով վերոգրյալից՝ Արթուր Ճաղարյանն ունեցել է պարտավորություն՝ «Խաչմիշշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ «Նաիրի Ջանվելյան» Ա/Ձ-ի հետ մեկական պայմանագրերի կնքման շրջանակում Հանձնաժողով ներկայացնել շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին գրավոր հայտարարություն, ինչը, սակայն, չի կատարվել: Շահերի բախման վերաբերյալ կարգավորումները խախտելու հիմքով՝ Արթուր Ճաղարյանի նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ կիրառվել է վարչական տույժ՝ 300 հազար դրամ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 269 անգամ
Լրահոս
Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am