Ո՞վ իրավունք ունի ժողովրդի անունից խոսել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «երկրորդ և երրորդ նախագահների գլխավորած ուժերը չպետք է լինեն հաջորդ խորհրդարանում»: Դե, կարելի էր ասել՝ բան էր ասաց, ու անցնել առաջ: Բայց իրականում նման հայտարարության տակ խորքային լուրջ վտանգներ կան:

Բնական է, որ նման հայտարարությանը բազմաթիվ քաղաքացիների առաջին ռեակցիան հենց թեկուզ սոցցանցերում հետևյալն էր. «Իսկ դու ո՞վ ես, որ նման բան հայտարարես կամ որոշես»: Չէ, իսկապես, էլի, ո՞վ է նման բան հայտարարում: Քվեախցիկում, ինչպես մնացյալ բոլորս, ընդամենը 1 ձայնի իրավունք ունեցող մի անձնավորություն, որը հանգամանքների ու «թավիշի» բերումով, ահա, արդեն 8 տարի ՀՀ վարչապետի պաշտոնում է ու աղետել է Արցախն ու Հայաստանը:

Լավ, Փաշինյանը չէ, ով ուզում է լինի, երկրի նախագահը, վարչապետը ո՞վ է, ժողովո՞ւրդն է, Հայաստանի բոլոր ընտրողների հավաքական ձա՞յնն է: Երկրի ղեկավարն ընդամենը մոտ 2 միլիոն ընտրողից մեկն է: Այնպես որ, ոչ ոք, ով էլ նա լինի, չի կարող ժողովրդի, ՀՀ քաղաքացիների փոխարեն որոշել, թե ով կամ որ ուժը պետք է լինի խորհրդարանում, որը՝ չլինի: Եթե, իհարկե, այդ մեկը այլ ցանկություններ չունի, ու տվյալ հայտարարությունը ուղղակի հրահանգ չէ ընտրություններից առաջ:

Իսկ թե ով կլինի խորհրդարանում, օրը կգա, մարդիկ կընտրեն, կերևա:

Ըստ էության, Փաշինյանի հայտարարությունը, թե ով պետք է լինի խորհրդարանում, ով չպիտի լինի, որոշակի տեսանկյունից ՀՀ Սահմանադրության հիմնարար սկզբունքների ու տարբեր օրենքների լուրջ խախտում է: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի նման հայտարարությունները կարող են վկայել, որ նա ամենևին չի ցանկանում ազատ, արդար ընտրություններ անցկացնել, և ցանկություն ունի այնպիսի պատկեր նկարել, որ խորհրդարան անցնեն միայն նրանք, որոնք իրեն պետք են: Այ, սա արդեն ամենահետաքրքիրն է «ժողբաստիոնի» թեզերի տեսանկյունից»։

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում Ադրբեջանը նոր բացատրություն է հնչեցրել Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջի վերաբերյալ Սահմանային բախման ժամանակ երեք ուժայիններ և մեկ քաղաքացիական անձ մահացել է Հայտնի թուրք դերասանուհին քրիստոնեություն է ընդունել Գյումրիում ծնողներին սպանած Նարեկը տարիներ առաջ փորձել էր հրկիզելով սպանել նրանց Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am