Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ․․․

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ փոխնախագահ, Փաշինյանի վաղեմի զինակից Հակոբ Արշակյանն այնքան է վիրավորված թիմից, որ մինչ այս պահը 2026 թ․ ընտրացուցակում ընդգրկվելու հայտ չի ներկայացրել։ Նրա մտերիմները պատմում են, որ Արշակյանը մտածում է չառաջադրվել, եթե, իհարկե, ֆորսմաժոր չլինի, եւ չպարտադրեն։

Մեզ հետ զրույցում Արշակյանն ասաց, որ մինչ այս պահը չի առաջադրվել, իսկ կառաջադրվի, թե ոչ` հրաժարվեց պատասխանել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած ՔՊ համագումարին նրան թույլ չտվեցին մասնակցել՝ 30 հազար դրամ կուսանդամավարձը չվճարելու պատրվակով: Սակայն, ասում են, Արշակյանն ամեն ինչի հետ չէ, որ համաձայն է եւ երբեմն անգամ չի խորշում դեմ գնալ Փաշինյանին։ Մեզ ասացին նաեւ, որ բավականին թվով ՔՊ-ականներ կան, որոնք թեպետ գիտեն, որ շանս չունեն եւ 500 հազար դրամը ջուրն են գցելու, բայց Փաշինյանի ահից՝ ստիպված առաջադրվում են, որ գլխացավանքի մեջ չընկնեն: Նշենք, որ ՔՊ-ն «գլխագին» է պահանջում առաջադրվող թեկնածուների համար․ կես միլիոն դրամ՝ ՔՊ-ականներից, 1.5 մլն` անկուսակցականներից։

Նոյեմբերի վերջին կավարտվեն առաջադրումները, հետո նախ ցուցակները կզննի ու կզտի ՔՊ վարչությունը, իսկ հետագայում համագումարով` քվեարկությամբ կկազմվեն ցուցակների վերջնական տարբերակները: Գումարները վճարում են հենց առաջադրման փուլում, անկախ նրանից՝ հետագայում կընտրվեն, թե ոչ, գումարը հետվերադարձման ենթակա չէ։

դիտվել է 371 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և գնացքի բախում՝ Գեղարքունիքում Արդյոք ԵՄ-ից քարոզչական օժանդակություն խնդրելը «5-րդ շարասյուն» լինելու» վառ օրինակ չէ․ Շարմազանով ԱԺ-ն ընդունեց նախագիծը Փաշինյանը խնդրել  է արտաքին ուժերին, որ իրեն փրկեն արտաքին ուժերից Սկանդալ՝ Երեւան-Մոսկվա չվերթում․ ինքնաթիռը հարկադրված հետ է վերադրաձել «Ամենամեծ սրիկան Վազգեն Միրզախանյանն է․ պետք է պետության դեմ արշավի համար պատասխան տա» (video) #ՀԻՄԱ․ Արտառոց նամակ, որը Թրամփն ուղարկել է Փաշինյանին․ Հարութ Սասունյան (video) Նիկոլը նոր խորամանկ քայլ ունի Կաթողիկոսի դեմ․ Երվանդ Բոզոյան (video) Զգուշացնում ենք՝ թույլ չենք տալու միջամտեք․ Իշխան Սաղաթելյան (video) Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ Արշակ Սրբազանին կալանավորեց, որ կարողանա կազմաքանդել Մայր Տաճարը․ Երվանդ Բոզոյան (video) Լուկաշենկոն ազատում է, Փաշինյանը՝ կալանավորում. Արևմուտքի լռության գինը «Նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի». մանրամասներ՝ Գյումրիում ծնողների սպանությունից Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար Գժանոց է դառել․ ինչու՞ է բորբոքվել Խաչատուր Սուքիասյանը (video) Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն Եթե նախկինում ԵՄ-ն Հայաստանում դեմոկրատիա էր ֆինանսավորում, ապա հիմա՝ բռնատիրություն․ Աշոտյան Ինքնակամ կառույցի քանդման համար միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ միջնորդագիր՝ Ճամբարակի ղեկավարին Պատարագչի կողմից անունների զեղչումը նշանակում է, որ նա մերժում է Եկեղեցու առաջնորդի իշխանությունը Նիկոլը 80 միլիարդի վնաս է տվել հայ ժողովրդին՝ միայն Արցախի հարցով․ Երվանդ Բոզոյան (video) Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Էրդողան Նպաստն ինչու՞ եք կրճատում․ ծնելիության լուրջ խնդիր ունենք․ Արմենուհի Կյուրեղյան (video) Խոշոր վթար «Opel»-ների մասնակցությամբ Axios-ը հաղորդում է Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերի հնարավոր հանդիպման մասին TRIPP-ը հանրային ընկալման մեջ մնալու է որպես սուվերենության մաշման հերթական փուլ․ Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am