Ժողովուրդը կանգնած է ընտրության առջև՝ Եկեղեցի՞ն, թե՞ իշխանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ։ Կեսգիշերից արդեն դադարեցված է քարոզչությունը, մի խոսքով՝ այսօր լռության օր է, և կարելի է մի քանի հիմնական դիտարկումներ անել: Եվ այսպես, «ինչի՞ մասին են» վաղվա ընտրությունները: Փորձագետներից ու քաղաքական գործիչներից շատերը կարծում են, որ դրանք ավելին են, քան սոսկ ՏԻՄ ընտրությունները: Բանն այն է, որ թե՛ ընդդիմադիր ուժերի, թե՛ իշխանությունների համար սա դառնում է յուրատեսակ վերջին փորձաքար սպասվող համապետական ընտրություններից առաջ:

Հաջորդը. քվեարկությունը, որն ընդգրկում է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքը, դիտվում է ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմնի ձևավորման գործընթաց, այլ նաև երկրի ավելի լայն քաղաքական և հասարակական զարգացումների մաս։ Վերջին ամիսներին Հայ առաքելական եկեղեցու և իշխանությունների հարաբերությունների շուրջ ծավալված լարվածությունն ակնհայտորեն ազդել է ընտրական տրամադրությունների վրա։ Քաղաքագետների գնահատմամբ, Վաղարշապատի ընտրությունները դիտարկվում են որպես հարթակ, որտեղ արտահայտվելու է հասարակական վերաբերմունքը տեղի ունեցող քաղաքական գործընթացների հանդեպ։

Մյուս կողմից՝ վաղը լուրջ քննություն է քաղաքական ուժերի ու դիտորդների համար՝ ընտրությունների ընթացքի վերահսկման առումով: Բանն այն է, որ իշխանության թեկնածուների և ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունն ընթացել է երկկողմանի մեղադրանքներով՝ ներառյալ վարչական լծակների կիրառման, քաղաքական ճնշումների կամ ընտրակաշառքի մասին հայտարարությունները։

Ոստիկանությունը արդեն արձանագրել է մեկ քրեական դեպք, որը վերաբերում է դպրոցի տնօրենի կողմից հնարավոր իրավախախտումներին։ Միևնույն ժամանակ, լրագրողների և բլոգերների մի մասը հայտնել է, որ գործել են լրացուցիչ սահմանափակումներ տեղեկատվության տարածման ընթացքում։ Ակնկալվում է, որ կիրակի օրը Վաղարշապատում դիտորդների մեծ ներգրավվածություն կլինի, և ամբողջ Հայաստանի ուշադրությունը սևեռված կլինի ընտրություններին։ Սա հույս է ներշնչում, որ վերահսկման այս «քննությունը» ևս հնարավոր կլինի պատվով հաղթահարել:

Քաղաքագետների կարծիքով, ընտրությունների դաշտում առկա է երկու հակադիր մոտեցում. մի կողմը շեշտում է համայնքային զարգացման և կառավարման խնդիրը, մյուսը՝ ընտրությունների ազդեցությունը Եկեղեցու շուրջ ձևավորված վիճակի և պետություն-Եկեղեցի հարաբերությունների վրա։ Տարբեր դերակատարների ուղերձները նույնպես ուժեղացել են։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որն այժմ գտնվում է ազատազրկման վայրում, ընտրողներին հղած իր ուղերձում կարևորել է մասնակցության անհրաժեշտությունը՝ նշելով, որ արդյունքը կարող է ազդեցություն ունենալ ինչպես Վաղարշապատի, այնպես էլ երկրի ընդհանուր ընթացքի վրա։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր. ադրբեջանագետ Արագածոտնի թեմը կրկին միասնական աղոթքի էր մեկտեղվել «Դոգի փաստաբանը ստու՛մ է․ ի՞նչ է իրականում սպասվում Դոգին»․ Ռոբերտ Մարգարյան (video) Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց․ Փաստաբան #ՈՒՂԻՂ․ «Սրբուհի Գալյանը 200 հազար դոլարո՞վ է 22 մահ ապահովել»․ Զարուհի Փոստանջյան (video) Մեր ռազմատեխնիկական համագործակցությունը Ադրբեջանի հետ զգալիորեն ակտիվացել է. Սլովակիայի ԱԳՆ Հովհաննավանքում «պատարագի» ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների մասին դիմումները մերժվել են Տոկաևն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կկնքվի հնարավորինս շուտ Գերմանիանում նիկոլի կատարած առաջարկը դառնալու է «Պրահա-2»․ Ռոբերտ Մարգարյան Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ «Հրապարակ» Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ՀՀ-ում գտնվող իսլամական մշակութային ժառանգության բռնայուրացման ուղղությամբ Օտար լծի և քաղաքական hալшծшնքների ժամանակ երբևէ Հայոց որևէ կաթողիկոս չի թողել գահը՝ «հանգստի» գնալու պատրվակով. Արարատ քահանա Սարսափելի գրառումներ կան՝ ադրբեջանցին ասում է, որ հային մո**ելու է, ու․․․ Գառնիկ Իսագուլյան #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը խոստովանեց՝ սպանել է հանուն Ադրբեջանի»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը լինելու է ՆԱՏՕ-ն Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում կարգավորման նախաձեռնություններին. Էրդողան Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի Ուշ երեկոյան և գիշերը ՀՀ որոշ շրջաններում թույլ տեղումներ են սպասվում. եղանակի տեսություն Եվրոպան պետք է օգնի Ուկրաինային դժվար ընտրություն կատարել. Թուրքիայի ԱԳՆ Քննչականն ու ոստիկանությունը շարունակում են հանցավոր անգործություն դրսևորել, իսկ նշածս մեքենան վերջնական թալանվել է․ Աբրահամյան Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում (video) Եվրոպան չի համաձայնի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը մինչև Սուրբ Ծնունդ. Ջեֆրի Սաքս ՊԱՅՔԱՐԻ ՋԱՀԱԿԻՐՆԵՐԸ. ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆ Փաշինյանը փաստացի օրենքից դուրս հայտարարեց արցախահայերին և Արցախը. Արման Աբովյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am