Ալեն Սիմոնյանի՝ Քննչական կոմիտե ուղարկած բողոքում առնվազն 5 սխալ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի անունից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը, որով նա հաղորդում էր ներկայացրել «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի դեմ (ինչի հիման վրա ԱԱԾ-ն դիմակավորված ծառայողներով նրանց բերման էր ենթարկել), գրված է բազմաթիվ տառասխալներով։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ նախագահի անունից ուղարկված գրությունն ու արձանագրել՝ ընդամենը մեկ էջանոց բողոքում առկա են առնվազն հինգ կոպիտ սխալներ՝ սկսած ուղղագրականից մինչեւ տարրական ձեւակերպումներին առնչվող։

Տպավորություն է, որ ԱԺ նախագահի աշխատակազմում ոչ միայն «խուլիգանության» հատկանիշներ են փորձել գտնել վիրավորանքների մեջ, այլ նաեւ լեզվի չիմացությունն են ի ցույց դրել:
Խորհրդարանի խոսնակը, որը ամեն օր ստորագրում է տարբեր որոշումներ ու փաստաթղթեր, պետք է լինի լեզվական եւ իրավական մշակույթի օրինակ. սակայն, փաստորեն, նա անգամ տարրական գրության մակարդակ ապահովել չի կարողացել։

Սա ժամանակի սղության հետեւա՞նք է, թե՞ կրթական «ռեֆորմների» վերջնական արդյունքը՝ դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ. բողոքում սխալներն ավելի շատ են, քան բովանդակային փաստարկները։

«Ժողովուրդ» օրաթերթը» բողոքում հայտնաբերված հինգ սխալների լուսանկարը ներկայացնում է ընթերցողի դատին. թող հասարակությունն ինքը որոշի՝ այս դեպքում ո՞րն է ավելի մտահոգիչ. հեռուստաեթերի հայհոյախառն բառապաշա՞րը, թե՞ այն փաստը, որ երկրի երկրորդ պաշտոնյան այսպիսի որակի տեքստով է դիմում իրավապահներին։ Հաղորդում ներկայացնելու իրավական ձեւակերպումներն էլ են խնդրահարույց, բայց իրավական հարցերը կքննարկվեն դատարանում:

Ի դեպ, իրավապահներից նա ջերմ հարաբերություններ ունի միայն Արթուր Պողոսյանի հետ, դրա համար էլ նրա անունով է հաղորդումը ներկայացրել, այլ ոչ թե ՀՀ գլխավոր դատախազի»։

դիտվել է 426 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․«Նիկոլի վզից բռնել ու դուրս են շպրտել Հայ Առաքելական եկեղեցուց»․ Արթուր Համբարձումյան (video) 1 միլիոն 200 հազար հայ պետք է վերադառնա Ադրբեջան․ չհամարձակվե՛ք կեղծել փաստերը․ Ղևոնդյան (video) Նոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում Անհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի «Դա ոչ թե ճանապարհային քարտեզ է, այլ հայ ազգի երազանքներից և պատմական հիշողությունից հրաժարում» Արտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները Որտեղ են արտաքսելու Դոգին Զինվոր է մահացել Ներգրավվածության որոշակի նվազեցմամբ՝ առաջատար լինելու ընդգծված հավակնություններ Որ համայնքում որքան արժե տոնական զարդարանքը Մենք դեռ կվերադարձնենք Լեւոն Արոնյանին՝ ինչպես կվերադարձնենք Հայաստանին վստահությունն ու արժանապատվությունը. Լևոն Զուրաբյան Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե եկեղեցին տապալվի. հայ ազգը կարող է հպարտանալ կաթողիկոսով, նա շատ ուժեղ մարդ է, իսկ ստերը տարածվում են քարոզչության նպատակով. գերմանացի պատմաբան Այսօր Թբիլիսիում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2025»-ը․ քվեարկությունն արդեն սկսված է 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Գների և պարտքի վրա կառուցված փուչիկը չի կարող կրել երկրի տնտեսական անվտանգությունը․ Անանյան Խոշոր ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում 48-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Ովքեր դեմ են իշխանության ապօրինությունների ամենօրյա գործելաոճին, հայտնվում են թիրախում․ Աբրահամյան Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Նոր հալածանք ու քաղաքական վրեժխնդրության դրսևորում՝ Վահագն Չախալյանի նկատմամբ․ Դանիելյան Պայքարի Ջահակիրները Ո՞ր քաղաքական գործիչներն ունեն ամենաշատ ճանաչելիություն Քանի դեռ այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն չի լինելու․ Հովհաննես Ավետիսյան «Հայաքվե»-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ում հետ կհամագործակցեն. «Ժողովուրդ» Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ» Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am