Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անկոտրուները երբեք չեն ծնկել

Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն:

Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Տեղերի Սուրբ Աստվածածին հրաշազարդ տաճարում աղոթքի էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ տարբեր վայրերից՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր հոգևոր հայրերի և ամենքի համար։

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Տեղերի Սուրբ

Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Մխիթար քահանա Ահարոնյանը և հորդորեց հավատացյալներին չվախենալ դժվարություններից այլ հավատալ, նշելով.«Բոլոր ժամանակներում հանուն Քրիստոսի և եկեղեցու, հանուն ազգային պատկանելիության Տիրոջը հավատացողները տարատեսակ փորձությունների են ենթարկվել` համբույրներով մատնվել, թիկունքից գանահարվել, աքսորվել։ Տարբեր ժամանակներում քանդվել են եկեղեցիներ, ավերվել խաչքարեր, սակայն անվախ ու անկոտրում մարդիկ երբեք ծնկի չեն եկել»:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ին, Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

դիտվել է 240 անգամ
Լրահոս
Ադրբեջանից մասնագետներ են եկել Մեղրիի տարածաշրջան․ Նարեկ Կարապետյանը փակագծեր բացեց (video) Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է․ Ամստերդամ «Խաչատուր Սուքիասյա՛ն, էս ոնց խայտառակվեցիր» (video) Իմ կենսագրության մեջ չկա մի կետ, որից ես հրաժարվեմ, հպարտ եմ, որ Ղազինյանն իմ ընկերն է. Ֆարմանյան (video) Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը. Հայկ Ֆարմանյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինը շատ կարևոր հայտարարություն արեց (video) Կրակոց՝ Արարատի մարզում․ վիրավորի կյանքը փրկել չի հաջողվել Արամ Վարդևանյանը ՔՊ-ից պահանջեց վերև նայել (video) Փաշինյա՛ն, սա քո փրկօղակն է․․․ Աննա Գրիգորյան (video) Այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ չունենք, բայց ինքը անընդհատ հսկողության տակ պետք է լինի. Չալաբյանի կինը՝ ամուսնու առողջական խնդիրների և բանտային պայմանների մասին «Անիծվա՛ծ ՔՊ-ականներ, սպասե՛ք արա, գիտեք՝ ինչ է լինելու»․ Անաստաս Իսրայելյան (video) Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության մեքենան, կա վիրավոր «Փաշազադե՞ն է ձեր հոգևոր առաջնորդը․ սողունի պես ընկնելու եք»․ Դավիթ Ամալյան (video) Ռուսաստանը հայելային պատասխան կտա Արևմուտքին, եթե վերջինս սկսի առգրավել ՌԴ առևտրային նավերը. Պուտին Էս խուժանությունը տեղի է ունենում սարսափելի ձևով․․․ Արման Աբովյան (video) Ռուբեն Մելիքյան․ «Վեհափառ Հայրապետին ավազանի անունով դիմելով՝ վիրավորում են հավատավոր զավակներին» Հայաստանում նոր Սահմանադրություն ունենալը ալիևյան պահանջ է, լավ է՝ Ալիևը ձեզ այդ օրակարգը տվեց. Քրիստինե Վարդանյան ԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՊՀԿ Գաղտնի ծառայությունը ուզում էր, որ ես այլ չվերթով գնամ. ես անում եմ այն, ինչ իրենք են ասում. Թրամփը՝ հուլիսին Թուրքիան ԱՄՆ ռшզմական ինքնաթիռով գաղտնի լքելու մասին Ալիևի հայտարարությունները հակասում են Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին․ ադրբեջանագետ Ես անելանելի վիճակում եմ․․․ երեխեքին թող տանեն մանկատուն, ես էլ աշխատեմ․ երեխաների հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անի Գևորգյանը Օգոստոսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am