«Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները. Ամեն ինչ էլ կարող է անել. Գեղամ Մանուկյան

Իրականում վաղուց է օդում շրջանառվում Դաշնակցությունը փակելու թեման։ Ավելին՝ մի քանի անգամ Նիկոլ Փաշինյանը իր հրապարակային ելույթներում էլ ակնարկել է այդ մասին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդած ուժերը չպետք է լինեն խորհրդարանում, քանի որ նրանց մեջ կան այլ երկրների ազդեցության գործակալներ։

Ավելին, նա ավելի է մասնավորեցրել ու նշել, թե վերջին 70 տարում դաշնակցությունը եղել է այլ երկրի ազդեցության գործակալն ամբողջ աշխարհում։
«Հիմա արդեն դրա համար կա վառ օրինակ՝ Մոլդովայի դառը փորձը։ Իրականում, այս իշխանության օրոք ամեն ինչ հնարավոր է․ եթե կարող են ուղղակի օդից մարդկանց ձերբակալել, կալանքի տակ պահել և ամիսներով բանտում թողնել՝ առանց որևէ հիմքի, ապա չի բացառվում, որ նման անօրինականության էլ դիմեն։
Ինչ վերաբերում է «ազդեցության գործակալների» վերաբերյալ այսօրվա հայտարարությանը՝ ես Ազգային ժողովի ամբիոնից ստիպված օգտագործեցի ռուսերեն «безотчётник» բառը, երբ մարդը օդի մեջ ինչ-որ բան է «կրակում», բայց դրա համար պատասխանատվություն չի կրում։


Ամիսներ առաջ Փաշինյանը նման մեղադրանքներ ևս հնչեցրել էր։ Ես Ազգային անվտանգության ծառայություն հաղորդում էի ներկայացրել հանցագործության մասին՝ պահանջելով, որ եթե Փաշինյանի խոսքերը հիմնավոր են, ապա հարուցեն քրեական գործ։ ԱԱԾ-ն այն ուղարկել էր Քննչական կոմիտե, իսկ այնտեղից պատասխան եկավ, որ գործ հարուցելու հիմքեր չկան։ Այսինքն՝ անգամ Քննչական կոմիտեն փաստացի արձանագրեց, որ Փաշինյանի խոսքերը բանի տեղ չդնենք, քանի որ նա սովոր է հիմնազուրկ հայտարարություններ անել։

 


Դիտարկմանը, թե արդյո՞ք իր համար նույնպես ակնհայտ է, որ ընտրություններից առաջ կուսակցություններ փակելը Փաշինյանի համար վերընտրվելու կամ իշխանությունը պահելու միակ ճանապարհն է, Մանուկյանը պատասխանեց․

«Շատ այլ ճանապարհներ էլ կարող են լինել․ կարող է սկսել գնդակահարել մեզ, կարող է տասնյակներով կամ հարյուրներով ձերբակալել։ Կարող է, օրինակ, իր գովերգած նոր գնված զինտեխնիկայով սկսել գնդակոծել մեր գրասենյակները։ Ամեն ինչ էլ կարող է անել»,- նշեց պատգամավորը։

դիտվել է 257 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի գործով դատաքննությունն ավարտվել է #ՈՒՂԻՂ․ «Անասու՛ն, դու գիտես, որ պետք է պատերազմ սկսվի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Հողատուն վախերի մեջ է, կոնկրետ իմ կասկածներն են ձեզ հայտնում»․ Արշակ Զաքարյան (video) Սպասվում է առանց տեղումների եղանակ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից (video) ՍԵՆՍԱՑԻԱ՝ ԱՄՆ ՆԱԽԿԻՆ ԴԵՍՊԱՆՆ ԱՍԱՑ, ՈՐ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱՅՈՎ ԲՈՒԼԴՈԶԵՐՈՎ ԵՆ ԱՆՑԵԼ». ՍԱՄՎԵԼ ԼՈՒԼՈՒԿՅԱՆ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ պատգամավոր Թուրքիայի իշխող կուսակցությունը ներկայացրել է նոր «Թուրան» ձևավորելու գործողությունների պլանը Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր Ինչ է իրականում նշանակում Էրդողանի հայտարարությունը Հայաստանի համար․ քաղաքագետ Անկարան դեռ սպասում է Պուտինին Գազայում հրադադարից հետո Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 390 պաղեստինցի է զոհվել «Սարխան» ծածկանունով Սարգիս Գալստյանը լրտեսության գործով արդեն կրում է պատիժը․ «Ազատություն» Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինի ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքի բանաձևին ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ խոշոր տեխնոլոգիական համագործակցության համաձայնագիրը «Ինքնությունը չպարզված» դատավորից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով վարույթ է ուղարկվել Իսրայելական ԱԹՍ-ների հարվածներից Լիբանանում խաղաղ բնակիչներ են զոհվել Շղթայական ավտովթար է տեղի ունեցել, վարորդներից մեկը սթափ չէր Իսրայելը սիրիական բնակավայր է հրետակոծել Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, նրա աճող ազդեցությունը․ Աբրահամյան Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք» ՔՊ-ում ինչո՞ւ են մերժել Հայկ Սարգսյանին. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am