Նախատեսվել է 607 միլիոն 645 հազար դրամ

Ամանորյա տոնական միջոցառումների ձևավորման այս տարվա բյուջեն կազմել է 607 միլիոն 645 հազար դրամ, որի շրջանակներում իրականացվելու են երևանյան տարբեր տեղորոշումներում տոնական ձևավորումներ, լույսերի վառման արարողություններ, Սուրբծննդյան տոնավաճառ, ձեռք են բերվելու գլխավոր տոնածառի համար նոր ճյուղեր և լույսեր։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

«Ձեռք է բերվելու նաև գլխավոր տոնածառի նոր ճյուղեր ու լույսեր։ Մեր մայր տոնածառի կոնստրուկտիվ, մետաղական մասը նորմալ վիճակում է, անհրաժեշտություն է առաջացել ուղղակի ճյուղերն ու լույսերը փոխել։ Վարչական շրջաններում տեղադրվող 10 տոնածառերի համար նոր լույսեր ու գագաթներ են ձեռք բերվել։ Այս ամենը 2 մրցույթի արդյունքում արդեն կայացել է, իրականացվում են աշխատանքները»,- հավելել է Առաքելյանը։

Նրա փոխանցմամբ՝ որոշակի հատվածներում ամանորյա ձևավորումը նույնն է լինելու, բայց որոշներում կլինեն փոփոխություններ, նաեւ՝ որոշակի տեղորոշումներ կփոփոխվեն, այս պահին աշխատանքներն իրականացվում են, իսկ ավարտին մոտ կերևա որտեղ ինչ են արել։

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ կառավարության շենքի վրա նորից նոր անցքեր են բացվելու զարդարանքների համար, ռաքելյանը նշել է, որ նախորդ տարվանից սկսած կառվաևության շենքի և Հանրապետության Հրապարակի բոլոր հին շենքերի վրա տեղադրվող զարդերի տեղադրումն իրականացվում է նոր ձևաչափով։
«Այսինքն շենքի վրա ամրացվում է թեթև մետաղական կոնստրուկցիա, որն ամբողջ ճակատով ամրացվում է մի քանի տեղից և այդ մետաղական կոնստրուկցիայից կախվում են այդ լույսերը։ Նախորդ տարիների նման, որ ամեն թելի համար մի անցք էր բացվում, անցած տարվանից սկսած իրականացվում է շատ քիչ միջամտություն»,- ասել է մեր զրուցակիցը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 157 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանի կառուցած Դիլիջանում այսօր զբոսնում էին Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը. Առաքելյան Ընտրությունների թիվ մեկ ապալեգիտիմացնողը «Քանդենք պետությունը» կուսակցությունն է. Հայրապետյան Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը 12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է Ստամբուլում Հայաստանի տարածքին վերաբերող փաստաթուղթ է ստորագրվել` առանց Հայաստանի․ Արա Պողոսյան Նուբարաշեն ՔԿՀ-ում խուզարկություններ են եղել. Նարեկ Մանթաշյան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Որ հատվածով է Հիքմեթ Հաջիևը Հայաստան ժամանել Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ հայտարարեց Հաջիևը Դիլիջանում է Արտակարգ դեպք․ ճանապարհային միջադեպից ուղևորը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել Արսեն Հարությունյանի փայլուն նորամուտը RAF լիգայում. հայ ըմբիշը կամային հաղթանակ է տարել «BMW»-ն ուժեղ կայծակի հետևանքով հայտնվել է փոսում Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից Հրապարակել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները. մանրամասներ «Սա հարձակում է մեր պատմական հիշողության և ազգային արժանապատվության վրա»․ Սամվել դպիր Գրիգորյան Գիտեք ,որ ինձ համար շատ դժվար օրեր են։ Շատ․ Անուշ Սեդրակյան Փակում են լեգենդար ամբիոնը. հարյուրավոր հեղինակներ չեն սովորեցնում ուտել ճենճոտ պերաժկի. Քոչարյան Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters Աստծուն առավել հաճելի պաշտամունքը սիրող սիրտն է. Հայր Ռուբենի քարոզը Անթիլիասի Մայրավանքում քահանայական ձեռնադրություն է կատարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am