Քրիստոս ինքն է ճշմարիտ լույսը մեր կյանքի, քայլե՛նք այդ ճանապարհով․ Արամ Ա Վեհափառ Հայրապետ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հայրապետական պատարագ մատուցեց Սան Ֆրանցիսկոյի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում․

«Կիրակի, 9 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցեց Սան Ֆրանսիսքոյի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ։ Համայնքի պատասխանատուներուն համաձայն, առաջին անգամ ըլլալով հայրապետական Սուրբ Պատարագ կը մատուցուի Սան Ֆրանսիսքոյի մէջ։ Նորին Սրբութեան կողքին Սուրբ Խորանին սպասարկեցին որպէս առընթերականեր Գերշ. Տ. Գեղամ Արք. Խաչերեան եւ Գերշ. Տ. Թորգոմ Արք. Տօնոյեան, որպէս սպասարկողներ` Հոգշ. Տ. Լեւոն Վրդ. Եղիայեան եւ Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեան, եւ որպէս երգող` Հոգշ. Տ. Աշոտ Վրդ. Խաչատուրեան։

Հայրապետական պատգամը կանխեց առաջնորդ սրբազան հօր խօսքը։ Սրբազան հայրը յատկապէս նշեց, թէ ահաւասիկ կը գտնուինք Հայրապետին Արեւմտեան Հայոց Թեմ հովուապետական այցելութեան վերջին հանգրուանին մէջ։ Ամբողջ արեւմտեան թեմը խանդավառութիւն ապրեցաւ անցնող օրերու ընթացքին, որովհետեւ Վեհափառ Հայրապետին ներկայութիւնը ինքնին պատմական երեւոյթ է որեւէ թեմի համար. իսկ այստեղ՝ Սան Ֆրանսիսքոյի մէջ, առաւել եւս պատմական է ու եզակի, քանզի հայրապետական Սուրբ Պատարագ է որ կը մատուցուի եւ այն կ՚արձանագրուի ընդհանրապէս արեւմեան թեմի եւ յատկապէս մեր այս գաղութի պատմութեան էջերուն վրայ, ըսելով՝ հրաւիրեց Նորին Սրբութիւնը ուղղելու համար իր հայրապետական պատգամը։

Վեհափառ Հայրապետը իր պատգամին իբրեւ բնաբան ընտրած էր Քրիստոսի խօսքը.- «ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ով որ ինծի հաւատայ՝ խաւարի մէջ չմնայ» (Յհ 12.46)։ Ան ըսաւ. «Իր երկրաւոր առաքելութեան ընթացքին, Քրիստոս յայտնեց, որ Ինքն է ճշմարիտ լոյսը աշխարհին (հմմտ. Յհ 8.12): Լոյսը ստեղծուած էր Աստուծոյ կողմէ: Տիեզերքի ստեղծագործութեան ընթացքին Աստուած նաեւ լոյսը ստեղծեց: Կարեւոր է ընդգծել, թէ լոյս եւ խաւար չեն գոյակցիր: Լոյսը Աստուածային ստեղծագործութիւն է, մինչ խաւարը՝ ո՛չ: Խաւարը պարզապէս բացակայութիւնն է լոյսին: Աստուած լոյսի աղբիւրն է ու ստեղծիչը: Հետեւաբար, ուր Աստուած ներկայ է՝ հոն երկնային լոյսը կը ճառագայթէ. ուր Աստուած բացակայ է՝ հոն խաւարը կը տիրէ:

Արդարեւ, երբ մարդը հեռացաւ լոյսէն եւ խաւարի տիրապետութեան տակ էր, Աստուած Իր միածին Որդին ղրկեց, որպէսի դառնայ ճշմարիտ լոյսը աշխարհին: Ահա թէ ինչո՛ւ Քրիստոս յիշեցուց մարդոց, թէ աշխարհի բոլոր լոյսերը վտանգաւոր են՝ մեղքով ու խաւարով պատուած են. ճշմարիտ լոյսը Բեթղեհէմով աշխարհին բացուած լոյսն է։ Նայեցէ՛ք մեր պատմութեան: Կեանքի պարտադրած խաւարին դիմաց, Քրիստոս լոյս եղաւ մեր ժողովուրդին: Քրիստոս-լոյսով մենք ապրեցանք ու պայքարեցանք եւ ստեղծագործեցինք: Այսօր եւս, ներկայ լուսաւոր աշխարհին մէջ Քրիստոս Ինքն է ճշմարիտ լոյսը մեր կեանքին: Դառնա՛նք այդ լոյսին, քալե՛նք այդ լոյսի ճամբէն, այդ լոյսով լուսաւորե՛նք մեր մտածումները, գործերն ու կեանքը», եզրափակեց իր պատգամը Արամ Ա. Կաթողիկոս:

Նոյն օրը երեկոյեան, ի պատիւ Նորին Սրբութեան ընթրիք մը սարքեցին շրջանի ազգային երեսփոխանները եւ հոգաբարձութեան անդամները։ Վեհափառ Հայրապետը իր ջերմ շնորհակալութիւնն ու գնահատանքը յայտնեց իր նկատմամբ ցուցաբերուած ջերմ հիւրընկալութեան համար եւ թելադրեց, որ վերանորոգ թափով անոնք շարունակեն գաղութը աւելի կազմակերպելու աշխատանքները։ Ընթրիքի ընթացքին Վեհափառ Հայրապտին կողքին ներկայ էին նաեւ առաջնորդ սրբազան հայրը, Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետն ու անդամներ»։

դիտվել է 151 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ. Անկարայում ԱՄՆ դեսպան «Իրական Հայաստան» կոչվող բազմասերիանոց տրագիկոմեդիան շարունակում է իր հաղթարշավը․ Դեմոյան Արշակ Սրբազանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Հունաստանն Էգեյան ծովում Թուրքիային զսպելու համար նոր քայլերի կդիմի Գյումրեցի ուսուցիչներին հրահանգել են, որ անպայման մասնակցեն Փաշինյանի «պատարագին» Իշխանությունն անխուսափելի ավելացնում է հանրային ատելության աստիճանը․ Քրիստինե Վարդանյան Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի դեմ դատական ֆարսը Բազմաթիվ քաղաքացիներ պատրաստվում են վաղն օդանավակայանում դիմավորել Կաթողիկոսին Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Աղբը այրած «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի պատասխանատուն կտուգանվի 200 հազար դրամով ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Արշակ Սրբազանի գործից Որեւէ մի հոգեւորական Շիրակի թեմում չի համոզվել զեղչել Վեհափառի անունը. Տեր Հուսիկ Քննչական, հլը ուղեղիդ զոռ տուր, կարա՞ս էս թեմայով էլ մի բան կարես Արշակ Սրբազանի վրա, մեկ ա նիկոլը քո ուժերին հավատում ա. Արամ Գևորգյան ՍԿԱՆԴԱԼ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել Աղոթք կբարձրացվի առ Աստված՝ կալանավորված հոգևոր հայրերի համար Se. 2, ep. 5. Ես «խուլիգան եմ», Սրբազանը՝ «պլան գցող». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է, Թուրքիան՝ 146-րդը Ազատի զինվորական կացարանում վառարան չպետք է լիներ․ ինչ է պարզվել դատական այս փուլում Չի կարող սատանան և մեղքը ավելի զորավոր լինեն, քան Քրիստոսի շնորհը, որ գործում է մեր մեջ․ Հայր Շնորհք Քննչական կոմիտեն վերադարձրել է AntiFake լրատվական կայքից առգրավված տեխնիկայի մի մասը ՔԿ-ն Գյումրիի քաղաքապետարանում նոր 2 աշխատակիցների է ձերբակալել Ավետիս Առաքելյանը մասնակցել է հարցաքննությանը Պայքարը մնում է քաղաքակրթական, որովհետև մեր ժամանակների աղետը հենց մշակութային թիրախում գտնվելն է Զորականում անչափահասների դեպքով մեկ անձ կալանավորվել է, մյուսի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am