Այս օրը պետք է հիշեցնի ոչ թե իշխանության արկածախնդրությունը, այլ՝ պետականության պատասխանատվությունը

Genesis Armenia ուղեղային կենտրոնի հայտարարությունը․

«Պատերազմում պարտադրված պարտությունից 5 տարի անց ՀՀ իշխանությունը շարունակում է տարածքի ու ինքնիշխանության նորանոր զիջումների կործանարար քաղաքականությունը՝ կեղծ խաղաղության պատրանքը ներկայացնելով որպես լավագույն այլընտրանք: 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով հայկական պետականության հիմքերն ստացան համակարգային ու արժեքային մեծ հարված, խաղաղության տեսլականը փոխարինվեց ասիմետրիկ ռազմավարական հավասարակշռությամբ և Հայաստանի ու հայության նկատմամբ գոյութենական ու անվտանգային նորանոր սպառնալիքներով:

Հայկական անվտանգային քիչ թե շատ կայացած համակարգն աստիճանաբար քանդվեց, դիվանագիտությունը դուրս եկավ ազգային-պետական շահերն ու նպատակներն սպասարկելու ուղեծրից, հազարավոր զոհերի արյան գնով ու հայության հավաքական ջանքով վերակառուցված Արցախը հայաթափվեց, ՀՀ-ն կորցրեց ինքնիշխան տարածքներ, հայկական բանակի կարողականության և մարտական, բարոյահոգեբանական պատրաստվածության մասին միջազգային գործընկերների պատկերացումներն ու դաշնակցային վստահությունը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին թելադրել ներհայաստանյան քաղաքական օրակարգը՝ պարտադրելով նվաստացում և նոր զիջումներ։

ՀՀ-ն այսօր աշխարհին ներկայանում է առանց ռազմավարական օրակարգի, առանց հստակ անվտանգային ճարտարապետության, առանց դերակատար դառնալու կամքի և ձգտման, փոխարենը՝ Հարավային Կովկասում նեոթուրանականության կաղ ու կամակատար միավորի դերում հանդես գալու իշխանական պատրաստակամությամբ՝ խաղաղության կեղծ պատրանքների փաթեթավորմամբ: Բայց որպեսզի հայն ու Հայաստանն ապրեն ազատ, պիտի ապրեն իրական խաղաղության պայմաններում: Իրական խաղաղությունը չի՛ կարող անարդար լինել, այլապես տարածաշրջանը կմնա անվերջանալի պատերազմների շղթայում:

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պահանջում է միմյանց գոյությունը ճանաչելու կամք և հարգանք ինքնիշխանության նկատմամբ, Բաքվում պահվող և շինծու դատական գործերով անցնող ռազմագերիների ազատ արձակում, ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի վերախմբագրում և Արցախի ժողովրդի հավաքական տունդարձի իրավունքի հայաստանյան և միջազգային ճանաչում:

Հայկական հիշողությունը պիտի լինի արդար նախևառաջ սեփական պատմության սխալներից ու սայթաքումներից սովորելու հարցում: Լռությունն ու հարմարվողականությունը չեն կարող առաջընթացի հիմք հանդիսանալ: Խաղաղությունը չի տրվում, այլ կառուցվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու պետությունների շահերը, միջազգային իրավունքի նորմերը, անվտանգության շոշափելի և երաշխավորված մեխանիզմները, հայկական ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորի՝ ԶՈՒ-ի մարտական վերականգնումը:

Genesis Armenia-ի տեսլականն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնեն չպատերազմել, բայցև պետք է պայքարել արդարության ձևավորման համար։ Սա ազգերի բարոյագիտությունն է, պետությունների անկախության երաշխիքն ու տարածաշրջանում համակարգերի հավասարակշռությունը պահելու տեսլականը:

Պետականությունը չի պաշտպանվում կարճաժամկետ սակարկություններով, այլ՝ ազգային հավաքական կամքով, ռազմավարական մտքի խորությամբ, տակտիկական ճկունությամբ և ազգային-պետական նպատակների շուրջ հանրային համախմբում ապահովելով։

Պիտի կանգնենք ոչ թե ցավոտ անցյալի ստվերի տակ, այլ զարգացման ու արժեքային հաղթանակի պատասխանատվության առջև։ Ազգերն ու պետությունները պարտվում են միայն այն ժամանակ, երբ գերագնահատում են սեփական կարողությունները, կորցնում խելամիտ հաշվարկի հարացույցը, աքլորանում, պառակտվում, կտրվում քաղաքական իրականությունից, դադարում հավատալ ապրելու, արարելու և զարգանալու բնական իրավունքին։

Նոյեմբերի 9-ը մեզ պետք է հիշեցնի ոչ թե պատերազմում ՀՀ իշխանության կործանարար արկածախնդրության ու թշնամու հերթական ագրեսիայի պարտության ցավը, այլ պետականության պատասխանատվությունը։ Պարտավոր ենք դուրս գալ պարտադրանքների տրամաբանությունից և վերակառուցել հայության գաղափարական ու արժեքային, իսկ Հայաստանի՝ դիվանագիտական ու ռազմաքաղաքական դիմադրողականությունը։

Արցախ հավաքական վերադարձ լինելու՛ է:

Խունկ ու աղոթք հայրենիքի ազատագրության դատին զոհվածների հոգիներին»:

դիտվել է 281 անգամ
Լրահոս
Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան․ մեր ժողովրդին այսօր անհրաժեշտ է նաև ներքին մխիթարություն Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով Գնդապետ Էդիկ Մալոյանի խափանման միջոցը փոխվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ոստիկանապետն է Դատարանից փախած կալանավորը 10 օր է՝ ազատության մեջ է, բայց հետախուզում չի հայտարարվել. «Փաստինֆո» «Լազարևյան ակումբը» պատրիարք Կիրիլին կոչ է արել հանդես գալ՝ ի պաշտպանություն Վեհափառի Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է 1,7 մլն դրամ տուգանք Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ռազմական պակտը Հունաստանին ձեռնտու չէ Ռեալը նվաճեց Թերեզա Էռերայի գավաթը` հաղթելով Դեպորտիվոյին Արտակարգ դեպք Երևան-Սևան ավտոճանապարհին Նիկոլ-Ալիև․ հինգերերդ պատերազմի նոր պլա՞ն․ Նաիրի Հոխիկյան (video) Սուրեն Պապիկյա՛ն, քո ամեն ուշացումը մեծ ողբերգություն է բերում հայ ընտանիքներին․ Ստեփանյան (video) Ալիևը խայտառակեց ու ազդարարեց նոր սպառնալիքի մասին․ սպասե՛ք սարսափելի աղետի․ Հարութ Սասունյան (video) Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Հերի՛ք է սպառնաք․ Լևոն Քոչարյանը՝ Ռուբինյանին (video) Ինչ է խոսակցություն է եղել․ ինչու՞ վերադարձավ Ալենը (video) Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է Զբոսաշրջության ոլորտի վնասն Էտնայի ակտիվության պատճառով կարող է հասնել 24 միլիոն եվրոյի Փոսը փորենք, հողն էլ լցնենք վրաններս․ Քրիստինե Վարդանյան (video) Ավտոտնակի տանիքից ընկած և մահացած տղամարդը միայնակ էր ապրում, ՀՀ–ում հարազատներ չուներ Լեզվակռիվ Նարեկ Կարապետյանի և լրագրողի միջև (video) Բալթյան տարածաշրջանը վերածվել է հակամարտության լուրջ վտանգներ պարունակող տարածաշրջանի․ Գրուշկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am