Միքայել Սրբազանի գործով (Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանի հերթական գլուխգործոցը 2. Երեմ Սարգսյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.

«Օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի հաղորդման մեջ պետք է բացահայտված լինի այդ մարմնի կամ պաշտոնատար անձի այն լիազորությունը, որի իրականացման ընթացքում նրան հայտնի է դարձել առերևույթ հանցանքի փաստը:

Ամբողջ դատաքննության ընթացքում պնդում էինք, որ այդ հողորդման մեջ բացարձակապես նշում չկա, թե հաղորդումը ներկայացրած ոստիկանության աշխատակցին այդ ինչ լիազորության իրականացման ընթացքում է հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը։

Եվ քանի որ դրա մասին հաղորդման մեջ բացարձակապես որևէ նշում չկա, ուստի հաղորդումը ոչ պատշաճ է եղել, ինչը հանգեցնում է ոչ իրավաչափ քրեական վարույթի նախաձեռնման, որն էլ ամբողջ քրեական վարույթն է դարձնում ապօրինի, ուստի ոչ իրավաչափ նախաձեռնված քրեական վարույթով Միքայել Սրբազանի դատապարտումը ևս ակնհայտ ապօրինի է եղել։

(Չ)դատավոր Արմինե Մելիքսեթյանն իր դատավճռում փորձելով հակադարձել պաշտպաններին, նշել է հետևյալը․«Մասնավորապես, նախ նշված փաստական տվյալները պարունակում են այն ներկայացրած մարմնի լրիվ անվանումը և համապատասխան պաշտոնատար անձի անունը, ազգանունը, պաշտոնը: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի այն դիտարկմանը, թե իրենց համար պարզ չէ, թե պաշտոնատար անձի որ լիազորության իրականացման ընթացքում է նրան հայտնի դարձել առերևույթ հանցանքի փաստը, ապա Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ոստիկանությունն իրականացրել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը»։

Կից տեղադրում եմ ոստիկանության աշխատակցի կողմից ներկայացված հաղորդման պատճենը և ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին խնդրում եմ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջոցով այդ հողորդման մեջ գտնել այն տողերը, որտեղ հաղորդում ներկայացրած անձը նշել է, թե իբրև առերևույթ հանցանքի կատարման փաստն իրեն հայտնի է դարձել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից իր գործառույթների իրականացման ընթացքում դիտարկված տեսանյութը ստուգելու լիազորությունը։

Ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու ևս մեկ ապացույց»։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am