«Ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը խառն էր». Արտակ Բեգլարյանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերևարելու մասին

«Այո՛, ես էլ տեղում եղած տարբեր պաշտոնյաներից, այդ թվում՝ ադրբեջանցիների հետ բանակցություներին մասնակցած պաշտոնյաներից տեղեկացել եմ, որ ադրբեջանցիները նախապես կոնկրետ անձանց անուններ են տվել, որ այդ անձինք չպետք է դուրս գան Արցախից, պետք է հանձնվեն»,-Aysor.am-ին ասաց մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Արտակ Բեգլարյանը:

Նա պատմեց, որ ադրբեջանցիների կողմից գերևարվել են նաև անձինք, որոնց անունները նախապես ներկայացված ցուցակում չեն եղել. «Գիտեմ՝ հետագայում ավելացվել են պոտենցիալ գեևարվողների նոր անուններ կամ տարբեր ձևերով որոնվել են: Արցախից իմ դուրս գալուց հետո ինձ էլ են փնտրել, տարբեր գործող պաշտոնյաներից հետաքրքրվել են՝ որտեղ եմ, բայց իմ անունը ցուցակում չկար: Ինձ հայտնի է՝ նույն ձևով գերևարել են անձանց, ում մասին նախապես խոսք չի եղել և ում անունները նախապես չեն եղել ցուցակում» :

Թե ովքեր են ցուցակում չներառված, բայց գերևարված անձինք, պարոն Բեգլարյանը չասաց:

Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում հայտնվել է ոչ առանց ՀՀ գործող իշխանությունների միջամտության՝ Բեգլարյանն ասաց.

«Ես էլ առնվազն ողջամիտ կասկած ունեմ՝ ՀՀ իշխանությունների մատը կարող էր խառը լինել՝ հաշվի առնելով նախ այն, որ եթե ՀՀ ուզենար, կարող էր տարբեր ձևերով այս անձանց հանել Արցախից, ու երկրորդը՝ մինչև հիմա տարբեր առիթներ եղել են նրանց ազատելու, բայց բավարար քայլ չենք տեսել: Եվ երրորդը՝ իշխանությունները, այդ թվում՝ անձամբ Փաշինյանը, թիրախավորել են հատկապես նախագահներին, Ռուբեն Վարդանյանին ու Դավիթ Իշխանյանին, ինչից ևս ենթադրելի է, որ Փաշինյանն անձամբ շահագրգռված է, որ այս հինգը գտնվում են արդբեջանական բանտերում ու միգուցե նաև երկարաժամկետ մնում են ադրբեջանական բանտերում»:

Արտակ Բեգլարյանը ասաց նաև՝ նախքան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերևարումը, քննարկվել են ցուցակում ընդգրկված անձանց Արցախից էվակուացնելու սցենարներ, որոնք չեն իրագործվել:

դիտվել է 808 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ես լավ չեմ պատկերացնում՝ Նիկոլն ու ռուսները ոնց են էս ամենի տակից դուրս գալու․ Հարությունյան (video) Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am