Սուրբ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար

Մեր կաթողիկոսների կյանքն եմ ուսումնասիրում և մտածում, թե ինչու՞ Նիկոլ Փաշինյանը դատի չի տալիս, կարգալույծ չի անվանում  Գրիգոր Լուսավորչին, Ս․ Ներսես Մեծ Կաթողիկոսին, որ ժամանակին ամուսնացել են։ Չնայած այդ ժամանակ դա եկեղեցական կանոններով ընդունելի էր, Բայց Նիկոլ Փաշինյանի համար ի՜նչ մի դժվար բան է այսօրվա օրենքները տարածել նրանց վրա։ Բանն այն է, որ  Ս. Ներսես Մեծ կաթողիկոսը Ս. Գրիգոր Լուսավորիչի ծոռն էր:  Շատ ուշիմ և բանիմաց երիտասարդ , ով  կրթություն էր ստացել իր պապի՝ Հուսիկ կաթողիկոսի շնչի ներքո, այնուհետև ուսանել Կեսարիայի դպրոցներում և այսկերպ կերտել իր պատմությունը: Ս. Սահակ Պարթևն ապրել է 4-5-րդ դարերում: Ս. Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր: Կեսարիայում ստացել է հոգևոր ու ժամանակակից կրթություն: Վերադարձել է Հայաստան ու ամուսնացել: Փաշինյանը կարող է խորանալ միջնադար և դատի տալ նրանց, որպեսզի հայոց պատմության այդ էջերն էլ կարողանա փոխել։

Կարևորը եկեղեցական կանոնադրությունը չէ, մի բան անպայման կգտնի։   Ս. Գրիգոր Լուսավորիչը կոչվում էր հոգիների լուսավորիչ, քանի որ քրիստոնեական լույսով լուսավորեց Հայաստան աշխարհը: Դա դու՞ր է գալիս Փաշինյանին։ Ներսես Մեծը կոչվում էր սրտերի լուսավորիչ, քանի որ հոգևոր և սոցիալական խնամք էր տանում կարիքավորների նկատմամբ: Դա արդեն անտանելի կարող է լինել նրա համար։  Ս. Սահակ Հայրապետը կոչվում է մտքերի լուսավորիչ, քանի որ նրա օրոք է բացվում ոսկեդարը հայ իրականության մեջ՝ որպես հայի ինքնության թրծման, ամրապնդման ժամանակաշրջան: Ստեղծվում են հայոց գրերը, ձևավորվում  թարգմանչաց շարժումը։ Սա արդեն մահացու է։ Հայոց պատմությունը միշտ էլ թատերաբեմ նետված մարդիկ կարող էին խեղել և պատճառ նրանք միշտ կարող էին գտնել։ Գրիգոր Լուսավորիչը որդի ուներ, բայց այն ժամանակ Նիկոլ չկար․․․ Եթե Նիկոլ Փաշինյան լիներ, մի այլ պատճառ կգտներ։ Եվ հիմա պատկերացնենք՝ եթե այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի նման ուժեր լինեին, հավանական է, որ փորձեին գտնել պատճառ՝ դատելու, քննադատելու կամ «կարգալույծ» անվանելու համար: Բայց անցյալն այս առումով մեզ հանգստացնում է՝ ցույց տալիս, որ իրական առաջնորդությունը գալիս է ոչ միայն իշխանությունից, այլ նաև բարոյականությունից, գիտելիքից և հոգևոր մեծությունից:

Մեր պատմության այս էջերը հիշեցնում են, որ առաջնորդ լինելը նշանակում է պաշտպանել արժեքները, պահպանել գիտելիքը և սրտի մեծությունը, անկախ ժամանակակից քաղաքական ստուգումներից: Եվ հենց դրա շնորհիվ են նրանք այսօր էլ մեզ համար լուսավորիչներ՝ հոգիների, սրտերի ու մտքերի:


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 423 անգամ
Լրահոս
Ադրբեջանական այս քարոզչությանն անուղղակիորեն օժանդակում են նաև հայկական իշխանությունները․ Արա Պողոսյան #ՀԻՄԱ․ «Գետինը մտածնե՛ր․ ե՞րբ Նիկոլը կասի՝ կալանավորել Սիլվա Համբարձումյանին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) «ՔՊ»-ականների «վոյաժները» սկսվում են. «Փաստինֆո» «Կռվի դաշտից փախածներ, սուտի լեգենդներ, ո՞վ եք դուք,որ Նորատ Տեր-Գրիգորյանցի վրա մատ տնգեք»․ Զաքարյան (video) Անտարբերությունն ու լռությունը կարող են աղետալի հետևանքների հանգեցնել. Դանիելյան Գլխավոր դատախազը պետք է փաթեթով գնա Հայկ Սարգսյանի հայտարարությունների հետևից․ Նարեկ Մանթաշյան (video) Գագիկ Խաչատրյանի կյանքին վտանգ է սպառնում․ ի՞նչ մանրամասներ է փոխանցում փաստաբանը (video) Սարսափելի ու խայտառակ տեսարան․ ինչպես Գագիկ Խաչատրյանին հեռացրին նիստերի դահլիճից (video) «Բյուրեղ» թաղամասում անվտանգության աշխատակցին հետապնդած տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «Սիլվա Համբարձումյանը կաշա՞ռք է տվել Փաշինյանին. վտանգավոր շղթա է «պայթում» » (video) ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության գործում ներգրավվածության մեջ կասկածվող նավի «Неважно, что говорят эти выскочки: Армения будет стоять рядом с Россией», — генерал (video) Այս ամռանը Երկրի տարածքի 17%-ում գրանցվել է ռեկորդային շոգ Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին #ՀԻՄԱ․ «Փաշինյանը Փարիզում խայտառակ վիճակում է հայտնվել. առջևում Մոսկվան է». Նարեկ Մանթաշյան (video) Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ» Որտե՞ղ է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 52,7 միլիարդ դրամը (video) Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Արցախի իշխանությունները սկսել են քաղաքական կոնսուլտացիաներ. Նժդեհ Իսկանդարյան Հանրակրթության ոլորտը վերածվել է սպառողական հասարակության յուրօրինակ կոնգլոմերացիայի․ Հակոբ Բադալյան Լիբանանը Սիրիային է հանձնել նավաստիների կողմից փրկված ավելի քան 20 միգրանտի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am