Հերիք է «բարի պետություն» խաղաս թոշակառուի գլխին

Նիկոլ Փաշինյանը  կառավարության նիստում հայտարարեց, որ հունվարի 1-ից Հայաստանում թոշակները պիտի դառնան ամբողջությամբ անկանխիկ։ Թղթադրամը՝ որպես անցյալի հնոտիք, պետք է դուրս գա պետության սոցիալական շրջանառությունից․ «2 շաբաթ ժամանակ. բոլորը պիտի ստանան միայն էլեկտրոնային եղանակով: Հունվարի 1-ից թղթե փող չշարժվի թոշակների դեպքում: Առանց բացառության»։ Թվում է՝ հերթական թվայնացման քայլն է։ Բայց իրականում սա հին ու նոր աշխարհի բացահայտ բախում է։

Փաշինյանի «պահի տակ» որոշումները, որոնք ՔՊ-ական Սասուն Միքայելյանը «շատ լավ էր բացատրում» ,  որոնք կործանարար են և շարունակում են կործանարար լինել մեր երկրի համար։ Ամենալուրջ խնդիրն այն է, որ այս հարցը պետք է իրականացվի փուլային, մանրակրկիտ ծրագրով, ոչ թե հանկարծակի՝ ցուցադրական հրահանգով։

Շատ տարեցներ ապրում են գյուղերում, որտեղ բանկ կամ բանկոմատ չկա, որոշներն էլ չեն կարողանում օգտագործել էլեկտրոնային վճարային քարտեր։ Սա սոցիալական անհավասարություն և թոշակառուների իրավունքների խախտում է՝ հատկապես բարձր տարիքի մարդկանց համար։ Բավական է ձևանալ «բարի պետություն», ցույց տալ, թե օգնում ես՝ զրկելով թոշակառուներին այն հին, ճանաչելի անվտանգության զգացումից, որ տալիս է թղթադրամը։

Թոշակառուների մեծ մասը պատրաստ չէ դրան։ Սա տեխնիկական խնդիր չէ, սա սոցիալական մշակույթի, վստահության, սովորույթի և արժանապատվության խնդիր է։ Եթե այսօր ասում ես՝ թղթե փող չշարժվի, վաղն էլ կասես՝ թոշակառուն թող չշարժվի։ Սոցապ նախարարի ընտրությունը, անկասկած, կապված է հենց այս հանգամանքի հետ՝ հստակ գիտակցելով, որ այս հարցը մարդկանց համար կենսական է։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 719 անգամ
Լրահոս
Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am