Չեմ կարողանում հանդուրժել այն մարդկանց, ովքեր միայն իրենց փորն են լցնում` առանց ուղեղն աշխատեցնելու. ինչ է ակնարկում Աննա Հակոբյանը ամուսնուն

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կրկին չինական հին փիլիսոփայությունից հատվածներ է մեջբերել:

«Սաներից մեկը հարցրեց.

-Ի՞նչ է պետք կառավարելու համար։

Վարպետը պատասխանեց.

-Բավարար քանակությամբ սնունդ, բավարար քանակությամբ զենք և ժողովրդի վստահությունը։

-Եթե ստիպված լինեիր երեքից մեկից հրաժարվել, որի՞ց կհրաժարվեիր։

-Զենքից։

-Եթե ստիպված լինեիր հրաժարվել նաև մյուս երկուսից մեկից, ո՞րը կլիներ դա։

-Սնունդը։ Ի վերջո, բոլորն էլ մի օր մեռնելու են, բայց առանց ժողովրդի վստահության ոչ մի կառավարություն չի կարող կանգուն մնալ։

(The Text of The Analects, Chapter 12, 12.7.)

Վարպետն ասաց. «Չեմ կարողանում հանդուրժել այն մարդկանց, ովքեր առավոտից երեկո միայն իրենց փորն են լցնում` առանց ուղեղն աշխատեցնելու։ Ինչու՞ չեն մի բան խաղում. ոչինչ չանելուց առնվազն ավելի լավ է»։

(The Text of The Analects, Chapter 17, 17.22.)

2570 տարվա հնության այս մտքերն, իհարկե, միշտ կարելի է հարմարեցնել մեր օրերին և մեկնաբանել՝ ըստ պատեհության։

Կոնկրետ այս մեկը ես կմեկնաբանեի հետևյալ կերպ` նա, ում մարդկային ամենամեծ արժեքն ու արժանիքը սեփական որովայնն է, լավ կանի` ընկերուհիների հետ խաղ խաղա և չմիջամտի խոսակցություններին, որոնք իր գլխին էլ, որովայնին էլ անհասանելի են։ Իսկ եթե վախենում է, որ տեսագրությունը կմտնի մարդկանց տներ, ապա ոչնչով չեմ կարող մխիթարել։ Թարսի նման, Վարպետն էլ նման դեպքերի համար բան չի ասում։

Մարդկային արժանապատվության այլասերումն, ինչ խոսք, լույսի արագությամբ գերազանցում է հազարամյակների իմաստություններին»,- գրել է Աննա Հակոբյանը:

դիտվել է 302 անգամ
Լրահոս
ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am