Այս իշխանությունն ու Ալիևը համատեղ ստեղծում են «Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»․ Վահե Հովհաննիսյան

«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

««Գյոյչայի» մասին Ալիևի հայտարարությունն ունի մեկ այլ կարևոր նրբություն. իսկ որտե՞ղ հնչեց այդ միտքը։

Ալիևն այդ հայտարարությունն արեց Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը։ Սա մի կողմից Ակադեմիայի կարևորության շեշտումն էր, մյուս կողմից՝ գիտական հանրության առջև դրվող պետական խնդիր։

Ի հակակշիռ՝ Հայաստանում այս իշխանությունը տանում է գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանական լուծարման պրոցես։ Նոր օրենսդրական կարգավորմամբ՝ Ակադեմիային տրվում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկյալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։

Ի՞նչն է քաղաքակրթական մրցակցային առավելություն տալիս պետություններին. գիտությունը (այդ թվում՝ Ակադեմիան), օպերան, մշակույթը, կոնսերվատորիան, Մատենադարանը, Էջմիածինը, Արոնյանը, Մխիթարյանը, սպորտը, կինոն և նման այլ բաներ։

«Ակադեմիական քաղաք» ուտոպիստական ծրագրի տակ քանդում են Հայաստանի քաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որը ստեղծվել է բոլոր ժամանակների հայկական էլիտաների ջանքերով. Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Խորհրդային միության, Եվրոպական Միության, Արևմուտքի, Արևելքի հայկական մտքի և բազմաթիվ սերունդների ջանքերով։

Այս իշխանությունն իրոք չգիտի՞, թե ինչ է և ինչ ներդրում է ունեցել և ինչ արժեք ունի Գիտությունների ակադեմիան, կոնսերվատորիան, օպերան և այլն և այլն։ Սրանց համար դրանք շենքեր են։

Իրականում այս իշխանությունն ու Ալիևը համատեղ ստեղծում են «Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը», որը բացի կենսական տարածքների կորստից, պետք է դառնա քաղաքակրթական մրցակցային առումով առանց ներուժ՝ անպիտան մի բան։

Մնում է մեր որոշումը՝ որպես 35 տարի անկախ Հայաստանում ապրած, սեփական կենսագրությունն այս երկրի հետ կապած մարդկանց՝ կտրուկ հրաժարվել մեր վզին փաթաթվող՝ մեր երկրի մահվան այս դատավճռից։ Այս ձևակերպումն ու վճռականությունը պետք է տեսնենք իշխանության հայտ ներկայացնող քաղաքական ուժերից և հոսանքներից»։

դիտվել է 217 անգամ
Լրահոս
18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am