Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո

Ալիևի օրակարգը՝ Երևանի կատարմամբ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Քաղաքական մակարդակում մենք խնդիրներ չունենք, խնդիրներ ունենք սոցիալ-հոգեբանական մակարդակում։ Ներքին կապ եմ տեսել, որ օրինակ ինչքան Ադրբեջանում հնչում է Բասարգեչար անունը, այնքան ՀՀ-ում հնչում է Արցախ անունը», — երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Այս խոսքերը, փաստացի, արդարացում են Ալիևի վերջին ելույթի համար, որը վերաբերում էր ժողովրդագրական էքսպանսիային և Ադրբեջանի տարածքային նկրտումներին Հայաստանի նկատմամբ։

Փաշինյանի այս մոտեցումը վտանգավոր է ոչ միայն քաղաքական, այլև բարոյահոգեբանական մակարդակում․

եթե «Արցախ» ասելը նույնացվում է «Բասարգեչար» ասելու հետ, ապա դրանով մերժվում է Արցախի պատմական և իրավական գոյության հիմքը, իսկ ազգային հիշողությունը ներկայացվում է իբրև «հոգեբանական խանգարում»։

Սա այլևս պարտվողական քաղաքականություն չէ․ սա վասալային մտածողություն է, որտեղ իշխանությունը ոչ թե հակադրում, այլ՝ հարմարեցնում է սեփական խոսույթը Ալիևի օրակարգին։

Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը ամբողջությամբ գտնվում է ադրբեջանական վասալիտետի ներքո։

Նույն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջադրվում է ԱԺ ընտրություններում, Ալիևը Բաքվից ձևակերպեց նրա ապագա նախընտրական օրակարգը՝ խաղաղության, սահմանների և «հոգեբանական խնդիրների» թեմաներով։

Այս ամենը վկայում է, որ գործող իշխանությունը փորձում է հասարակությանը համոզել՝ իբր հարմարվելը խաղաղություն է, իսկ հիշողությունը՝ խնդիր։

Պետությունները չեն ապրում սեփական պատմության ուրացման հաշվին․ նրանք գոյատևում են հիշողությամբ, արժանապատվությամբ և ինքնագիտակցությամբ։

Հայաստանի հոգեբանական խնդիրն այս իշխանությունն է, որը կորցրել է ինքնահարգանքի զգացումը»,-գրել է նա։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մուտանտների իշխանությունը բարբաջում է «հիբրիդային» սպառնալիքներից․ Արմեն Աշոտյան ԵՄ–Փաշինյան «գործարքը». մոլդովական սցենարը Հայաստանում Ինչպե՞ս կարելի է տոկալ խավարի դեմ, երբ ավելի դյուրին է մեղքին ու արատին տրվելը․ Հայր Շնորհք աբեղա Եկեղեցի չես գնացել, որովհետև հավա՛տք չես ունեցել ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցածի մասին «Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան Աբսուրդ է, իրավաբանություն գոյություն չունի․ Միքայել Սրբազանի համար պահանջում են Գյումրու համայնքապետարանը՝ տոնածառի շուրջ բարձրացած աղմուկի մասին Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am