«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների, պարզվում է, ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից, եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաճոյանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած ֆեյք պատարագներին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։
Գաղտնիք չէ, որ Հովհաննավանքի պղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ: Իսկ նրանք, ովքեր էլ չեն վախենում Աստծո պատժից ու անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում Եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում է։ Եթե Եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովհաննավանքում կարգալույծ քահանան պատարագ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգեւորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյանք գրող ստատուսչիկներ չէին լինի։
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը