Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի ամսում եկեղեցի-պետություն հակամարտության արդյունքում տուժածները շատ էին, սակայն պատասխանատվություն դեռեւս կրում են միայն հոգեւորականները։ Եվ հենց այս ֆոնին օրերս 1 ամսով կալանավորվեց Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ 68-ամյա Գեւորգ Ներսիսյանը, ապա վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը։

Թեեւ շատերը պնդեցին, որ այս ամենը սուտ մատնություն է, այնուամենայնիվ նրանց կալանավորելու որոշում կայացրեց Արման Բաբախանյանը՝ 7 ամիս առաջ Փարաքարում տեղի ունեցած կրակոցների գործը քննող դատավորը։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությամբ, նախագահական նստավայրում 2025 թվականի ապրիլին հրամանագիր է ստորագրվել Արման Բաբախանյանին նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, Բաբախանյանը աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, եւ 2024 թվականին ներկայացրել է հայտարարագիր աշխատանքային այդ կարգավիճակով։ Դատավորի օգնականի պաշտոնում ներկայացրած հայտարարագրում ո՛չ անշարժ գույք կա, ո՛չ տրանսպորտային միջոց։

Սրանց փոխարեն Բաբախանյանն ունի սեփականության իրավունքով իրեն չպատկանող, սակայն 90 օրից ավելի իր կողմից շահագործվող բնակարան Երեւանում։

Նույն սկզբունքով նա օգտվում է երկու ավտոմեքենայից՝ HYUNDAI եւ MERCEDES-BENZ մակնիշի։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդը 2024 թվականի հաշվետու տարում կազմել է խիստ համեստ՝ 377 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 1,5 հազար դոլար։
Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 4 մլն 538 հազար դրամ, որից 4 մլն 247 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Դատական դեպարտամենտից, իսկ 290 հազար դրամը՝ Երեւանի պետական համալսարանից»։

դիտվել է 319 անգամ
Լրահոս
Համբարձումյանի նկատմամբ պատիժներ նշանակելով ցանկանում են համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել Իշխանական ճնշումը բերում է պառակտում, ընդվզում, իսկ վերջում՝ օրինական կաթողիկոսի պարտադիր վերադարձ Ռեժիմն արտաքին օգնություն է խնդրել ընտրություններում հպարտ քաղաքացիներին հաղթելու համար. քաղաքագետ Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am