«Մայրն ասում էր՝ թող երեխաներս մոտս մնան». Հատուկ հանձնախումբը սպանված 3-ամյա Տիգրանի մոր հետ է զրուցել

Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի ընտանիքին առնչվող հարցերը, այդ թվում՝ երեխաների հետագա խնամքի կազմակերպման հարցը որոշելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնի հրավիրած այսօրվա հրատապ նիստը դեռ չի ավարտվել: Փորձագետները Ծափաթաղում են: Այդ մասին Aysor.am-ին ասաց Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը։

«Հիմա Ծափաթաղում ենք, մոր հետ ենք զրուցել: Քիչ անց երեխաների հետ կզրուցենք: Մորն ասացինք՝ ի՞նչ եք որոշել անել, ասում էր՝ չեմ ուզում տանեն, թող երեխաներս մոտս մնան: Չորս երեխա ունի: Մենք ասացինք՝ քո ցանկությունն է, դու ես որոշում, բայց այս պահին այդ երեխաները այս միջավայրում պետք չէ՝ մնան: Թող գնան՝ մեկ ամսով, տասը օրով, մեկ շաբաթով, բայց գնան: Հիմնականում կտանենք ՀՕՖ»,- ասաց Գալոյանը:

Նա հավելեց, թե երեխաների մայրը ադեկվատ էր, իրենց բոլոր հարցերին նորմալ պատասխանել ու արձագանքել է:

Գալոյանը սպանված 3 ամյա Տիգրանի մորից հետաքրքրվել է նաև ՝ երեխային սպանելու պատճառը ի՞նչը կարող էր լինել. կոնֆլիկտ, վեճ նախորդե՞լ է դեպքին։ Հստակ պատասխան չի ստացել։

«Չեմ իմանում, նախաքննություն է գնում: Շշմել ենք: Ճիշտ է, մի քիչ կենցաղավարություն չկա այդ տան մեջ, մի քիչ փնթի վիճակ է, բայց մանկապարտեզի, դպրոցի տնօրենները ասում են՝ միշտ հագած, կապած, կուշտ ու պատրաստված՝ երեխաները եկել են դպրոց, մանկապարտեզ: Էդ, ինչ նկարագրում են, չէ՞, սուտ է, իրենք կուշտ ընտանիք են»,- նշել է մարզպետարանի ներկայացուցիչ Գալոյանը։

Քննադատություններին, որ եթե սոցիալական աշխատողները ժամանակին աշխատեին ընտանիքի հետ, դեպքը տեղի չէր ունենա, Գալոյանն արձագանքեց.

«Իրենք պարբերաբար տուն այց են արել, բա ո՞նց: Էս ընտանքիը նպաստ է ստացել, կարիքի գնահատում են պարբերաբար արել»:

դիտվել է 927 անգամ
Լրահոս
Ես զրկված եմ Եկեղեցու ժամերգություններին և պատարագներին մասնակցելու իմ օրինական իրավունքից․Ղուկասյան 24-ամյա վարորդը «Mercedes CLS»-ով բախվել է բազալտե եզրաքարին և վրաերթի ենթարկել մրգավաճառին Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է 18-ամյա տղան վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց «Nissan»-ը բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն, ապա բախվել կայանված «Գազել»-ին. կա վիրավոր Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am